Thursday, 23 07 2026
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»

Կատարի էմիրը՝ ռուս-սիրական «հաշտության միջնո՞րդ»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին Կրեմլում ընդունել է Կատարի էմիր ալ-Թանիին: ՌԻԱ-Նովոստին փոխանցել է հանդիպման բաց մասում կողմերի հայտարարությունների հիմնական դրույթները: Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, անդրադարձել է Սիրիայում իրավիճակին և հավաստիացրել, որ Ռուսաստանը «շահագրգռված է, որպեսզի արաբական հանրապետությունը պահպանվի որպես միասնական ինքնիշխան պետություն»:

Իր հերթին Կատարի էմիրը հայտնել է, որ Մոսկվա ուղեւորվելուց առաջ հանդիպել է Սիրիայի անցումային կառավարության ղեկավար ալ-Շարաային, և նա «տրամադրված է շարունակելու Մոսկվայի և Դամասկոսի միջև համագործակցությունը»: Ըստ երևույթին, Պուտին-ալ-Թանի բանակցություններում Սիրիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների թեման առանցքային է կամ հիմնական հարցերից մեկն է:

Այս իմաստով շատ խորհրդանշանական է, որ Կատարի էմիրի Մոսկվա ուղևորությանը զուգահեռ տարածվել է օրեր առաջ ամերիյան հեռուստաընկերություններից մեկին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա քննադատել է Կատարի իշխանություններին: Նաթանյահուն պաշտոնական Դոհային հորդորել է կողմնորոշվել՝ «ահաբեկիչների՞ հետ է, թե ահաբեկչության դեմ պայքարողների»: Նաթանյահուն Կատարին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու և Իրանի հետ «հակաիսրայելական համագործության» մեջ:

Իսրայելը լրջագույն խնդիրներ ունի նաև Սիրիայում, որտեղ նրա ակնհայտ մրցակիցը Թուրքիան է: Ավելի վաղ իսրայելական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Նաթանյահուն առաջարկել է Սիրիան բաժանել ազդեցության գոտիների: Այդ «ծրագրով» Ռուսաստանը պետք է պահպանի Սիրիայի արևմտյան տարածքներում ռազմական ներկայությունը: Որքանով հասկացվում է, Թուրքիան Իսրայելի «ճանապարհային քարտեզը» չի ընդունում, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում էհեռանալ իր «օկուպացիոն գոտուց»:

Սիրիայի անցումային կառավարության ղեկավար ալ-Շարաան Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու ի՞նչ սկզբունք է տեսնում՝ մեծ մասով կախված է Թուրքիայից: Նախատեսված է, որ մոտ ապագայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Դամասկոս: Սիրիայի արևելյան շրջաններից ամերիկյան զորախմբի դուրսբերումը Իսրայելում գրեթե տագնապ է հարուցել:

Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ազդեցության գոտիների հարցում համաձայնության հասնեն, ապա Նաթանյահուի կառավարությունը կհայտնվի չափազանց բարդ իրավիճակում: Սիրիայի ամբողջականության պահպանումը ենթադրում է Գոլանի բարձունքներից և բուֆերային գոտուն հարակից սիրիական տարածքներից իսրայելական զինուժի հեռացում: Իսկ Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն «այլևս այդ դիրքերից չի նահանջի»:

Ավելի քան երկու տարի է, ինչ Իսրայելի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներ չեն արձանագրվել, թեեւ տեղեկություններ կան, որ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցում միջնորդություն է իրականացրել նաև Մոսկվան՝ օգտագործելով ՀԱՄԱՍ-ի հետ ավանդական կապերը: Իսրայելում ներքաղաքական իրավիճակը բարդ է, ընդդիմությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների:

«Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը սոցիալական հարթակում գրառում է կատարել և չի բացառել իր եւ նախկին վարչապետ Բենետի դաշինքը: Վերջինս վարչապետի պաշտոնում բավական վստահելի հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Եթե Կատարի էմիրը Մոսկվա է այցելել Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերականգնման միջնորդական առաքելությամբ, ապա Մերձավոր Արևելքում կարող է ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն ստեղծվել, քան ենթադրվում էր Բաշար Ասադի տապալմանը հաջորդած առաջին ամսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում