Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Հայաստանի ռազմական դոկտրինը պարզ և մանրամասն մտածված փաստաթուղթ է. ադրբեջանցի ռազմական փորձագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական վերլուծական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Տարածաշրջանի երկրների ռազմական դոկտրիններ – դիմակայության կայունություն կամ վտանգավորություն» խորագրով նախագծի ամփոփիչ փաստաթուղթը։

Նախագծի իրագործմանը մասնակցել են մոտ 10 փորձագետներ։ Ադրբեջանցի գնդապետ Յըլդըրըմ Մամեդովը հայտարարել է, որ այդ նախագծի շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվել են Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական դոկտրինները և անվտանգության հայեցակարգերը.

«Ներկայումս Հարավային Կովկասը երկրագնդի ամենաանկայուն անկյուններից մեկն է։ Այստեղ բախվում ենք քաղաքակրթական, մշակութային ու աշխարհաքաղաքական շահեր։ Այստեղ առկա է երեք «սառեցված» հակամարտություն՝ Ղարաբաղյան, Աբխազական ու Հարավ-օսական։ Դրանց հետ մեկտեղ, կան նաև այլ լուրջ խնդիրներ, որոնք ազդում են տարածաշրջանի կայունության վրա։

Խոսքը գնում է իրանական միջուկային ծրագրի թափանցիկ չլինելու, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK), ինչպես նաև Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի միջև եղած խնդիրների մասին։

Ռուսաստանը 350,000-անոց բանակ է տեղակայել Հյուսիսային Կովկասում, իսկ Իրանը երկու կանոնավոր կորպուս է տեղակայել Ադբեջանի սահմանին։ Վերջին շրջանում տարածաշրջանում ընթանում է ռազմականացման արագ գործընթաց, ինչի մասին են վկայում Հայաստանում, Իրանում ու Ադրբեջանում անցկացված զորահանդեսները։

Հայաստանում անցկացված զորահանդեսը նաև ի ցույց դրեց նոր մարտահրավերների առկայությունը, քանի որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող С-300 զենիթա-հրթիռային կոմպլեքսները հանկարծ հայտնվեցին հայկական զինված ուժերի տրամադրության տակ։ Դա վկայում է, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ, սակայն որոշակի մտահոգիչ ձևով։

Հայաստանի ռազմական դոկտրինն իրենից ներկայացնում է պարզ և մանրամասն մտածված փաստաթուղթ, քանի որ նրա նախապատրաստմանը մասնակցել են ամերիկացի փորձագետները։ Այդ փաստաթղթում ճշգրիտ ձևով նշված են երկրի բարեկամներն ու թշնամիները, թիրախները։ Բացի այդ, դրանում նշված է, թե որ ռազմական կառույցներում է Հայաստանն իր ներկայությունը տեսնում՝ կայուն ապագա ապահովելու համար։ Դժբախտաբար, Ադրբեջանի ռազմական դոկտրինում մենք այդպիսի նրբությունների ականատես չենք եղել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում