Thursday, 23 07 2026
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար

Եվրամիությունը «կփրկի՞» Ուկրաինան

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սանձազերծման երրորդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլան համատեղ հայտարարություն են տարածել։

«Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր ուղղված է քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։ Ուկրաինական ժողովուրդը խիզախություն ցուցաբերեց՝ պաշտպանելով իր երկիրը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- ասված է փաստաթղթում, որի հեղինակների գնահատմամբ՝ «Ռուսաստանը և նրա ղեկավարությունն այդ պատերազմի և ուկրաինական ժողովրդի դեմ գործած գազանությունների համար բացառիկ պատասխանատվություն են կրում»։

Տեքստի քաղաքական և քարոզչական բնութագրումներից եթե վերացարկվենք, ապա հայտարարության հիմնական ասելիքը, թերևս այն է, որ ուկրաինական ժողովուրդն ընտրել է եվրաինտեգրացիայի ճանապարհ, ԵՄ-ն այդ որոշումը հարգում է և արդեն իսկ Ուկրաինային շնորհել է անդամության թեկնածուի կարգավիճակ և բանակցություններ սկսել, ինչպես նաև «Ուկրաինային ինտեգրում է Եվրամիության ներքին շուկայում», ուստի ուկրաինական ժողովրդի և Ուկրաինայի «ապագան Եվրամիությունում է»։

Այդ հայտարարությունը հետևում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը։ Զուգահեռաբար, սակայն, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է փետրվարի 25-ին ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի և մոտ ապագայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Փորձագիտական գլխավոր տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համաձայնության հասնել՝ անտեսելով Եվրամիության տեսակետները:

Դիտարժան է, որ, ինչպես արևմտյան աղբյուրներն են հայտնում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը պատրաստվում են մեկնել Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու ուկրաինական կարգավորումը։

Եվրամիության առաջնորդների միասնական ուղերձը փաստացի Ուկրաինան ԵՄ «հովանու ներքո առնելու» մասին է։ Բայց որքանո՞վ է այդ հարցում միասնական ինքը՝ Եվրամիությունը, որտեղ անդամ երկրներից մեկը կարող է «վետո» կիրառել։ Ռուսաստանյան փորձագիտական հանրությունը «երանության» մեջ է և համարում է, որ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ մի նպատակի հասել է՝ Արևմուտքը դադարել է աշխարհա-քաղաքական և քաղաքակրթական ամբողջություն լինել: Ոչ պակաս կարևոր է նաև դրված նպատակին հասնելու իրական ռեսուրսների հարցը։ Եվրամիության առաջնորդներն ասում են, որ սկսել են սեփական ռազմաարդյունաբերական ներուժի արդիականացում։ Որքա՞ն ժամանակ և միջոցներ կպահանջվեն, որպեսզի Եվրամիությունը հասնի դրված խնդիրների լուծմանը։

Այս հարցը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար։ Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը հայաստանյան քաղաքական որոշակի ուժերի և փորձագիտական շրջանակների կողմից արդեն իսկ ներկայացվում են որպես Ռուսաստանի հզորության միջազգային ճանաչման կայացած փաստ և, բնականաբար, մերժում են եվրաինտեգրացիայի ձգտումները։ Պահանջվում է իրավիճակի բազմակողմանի և անաչառ վերլուծություն։ Եվրամիությունը, կարելի է չկասկածել, Ուկրաինան «փրկելու» նպատակ ունի, որովհետև դա նաև իր անվտանգության հարցն է։ Իսկ ռեսուրսներ և բավարար կամք կդրսևորի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում