Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Թրամփը «փրկո՞ւմ է» Ռուսաստանը, թե՞ «կործանում»

Ռուս-ամերիկյան պաշտոնական բանակցություններին զուգահեռ կողմերի միջև ընթանում են բացառապես փորձագիտական բնույթի քննարկումներ: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները և հավելում, որ այդ գործընթացը մեկնարկել է ամիսներ առաջ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում Լավրով-Ռուբիո հանդիպումը նույն աղբյուրները որակում են «բանակցություններ՝ բանակցություններ սկսելու մասին»:

Հասկացվում է, որ անցյալ տարվա նոյեմբերի կեսերից սկսված քննարկումներում կողմերի փորձագետներին չի հաջողվել «ընդհանուր հայտարարի գալ», ուստի տպավորությունը, թե ԱՄՆ նախագահ Թրամփը «մայիսի 9-ին կայցելի Մոսկվա և այդ խորհրդանշական օրն էլ կարձանագրվի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական տրիումֆը», կարծես այնքան էլ իրատեսական չէ:

Ռուսաստանի նախագահը կառավարության հեռավար նիստում փետրվարի 21-ին հորդորել է արևմտյան ընկերությունների գործունեությունը վերսկսելու հարցում «զգուշավոր լինել», ինչից հետևում է, որ մեկ կամ նույնիսկ մի քանի հանդիպումների արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունների «սառույցը չի հալվի»: Մանավանդ որ արտաքին գործերի նախարարի Լավրովն էլ մեկնաբանել է, որ բանակցությունների «երկու տրեկ կա, մեկը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումն է, մյուսը՝ ուկրաինական կարգավորումը»:

Կողմերի միջև անվստահությունը չափազանց խորն է: Երևում է, որ Մոսկվան շարունակում է կասկածամիտ լինել ԱՄՆ նախագահի հրապարակային հայտարարությունների նկատմամբ և ակնկալում է առարկայական քայլեր: Իրոք, չափազանց կարևոր է, թե իրական քաղաքականության ռեժիմում ԱՄՆ նախագահը, որքան գործնական կգտնվի:

Ըստ էության՝ հիմնական ինտրիգն այն է, թե Ուկրաինան «հանձնելով»՝ աշխարհաքաղաքական ի՞նչ իրական նպատակ է հետապնդում Դոնալդ Թրամփը: Գրեթե կասկած չկա, որ եթե ուկրաինական պատերազմն ավարտվի Ռուսաստան-ԱՄՆ այնպիսի գործարքով, որ կարձանագրի Մոսկվայի տարածքային նվաճումները, իսկ Վաշինգտոնին կտա Ուկրաինայի ընդերքին տիրանալու հնարավորություն, ապա Վլադիմիր Պուտինը գործի է դնելու «Մեծ Եվրասիա» նախագիծը, մյուս կողմից Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններն ավելի են սրվելու:

Ռուսաստանյան մամուլի բազմաթիվ հրապարակումներ կառուցվում են այն կանխավարկածով, որ Մոսկվա-Վաշինգտոն գործարքը «կարող է Եվրամիության փլուզման պատճառ դառնալ»: Ռուսաստանցի փորձագետները չեն թաքցնում, որ Մոսկվան նպատակադրված է այս կամ այն ձևով վերականգնել Արևելյան Եվրոպայի նախկին կոմունիստական երկրների նկատմամբ ազդեցությունը: Դոնալդ Թրամփը, եթե Եվրոպայից «օվկիանոսով բաժանված լինելու» մասին նրա դիտարկումն անկեղծ է, նման հեռանկարը Միացյալ Նահանգներին սպառնալիք չի համարում:

Այս ֆոնին արևմտյան աղբյուրները հայտնում են, որ մարտի 4-5-ին Սամարղանդում կգումարվի Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողով՝ Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Եթե այն տեղի ունենա, ապա Ռուսաստանի արձագանքը միանշանակորեն բացասական է լինելու:

Այդ առումով Եվրամիություն-Ռուսաստան լարվածությունը կարող է «արտապատկերվել» նաև Հարավային Կովկասում, քանի որ Կենտրոնական Ասիա ԵՄ «մուտքի» ճանապարհն անցնում է մեր տարածաշրջանով: Մամուլում դեռևս անցյալ տարվա կեսերին տեղեկություն է տարածվել, որ Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի հետ հաղորդուղիների ենթակառուցվածքային արդիականացման ծրագիր ունի, որ գնահատվում է շուրջ ինը միլիարդ եվրո: Այդ գումարի մի զգալի մասն, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, նախատեսված է ծախսել Բաքու-Կարս երկաթգծի թողունակության մեծացման և տեխնիկական վերազինման նպատակով: Եվրամիությունն ունի նաև Թուրքմենստանի և Ղազախստանի նավահանգստային ենթակառուցվածքների արդիականացման մտադրություն:

Դոնալդ Թրամփը վերանայում է նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների առաջնահերթություննե՞րը: Եթե՝ այո, ապա դա իրավիճակային, զուտ նրա ընկալումներով պայմանավորված «որոշո՞ւմ»է, թե՞ ԱՄՆ-ն «մեկուսանում է» հետխորհրդային ամբողջ տարածքում: Թրամփը «փրկու՞մ է» Ռուսաստանը, թե՞ «նախապատրաստում նրա կործանումը»: Արևելյան Եվրոպայից , Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից Միացյալ Նահանգների ռազմավարական «նահանջը» կստեղծի աշխարհաքաղաքական շատ վտանգավոր վակուում, որը վերալցնելու համար Ռուսաստանն, անկասկած, կբախվի ոչ միայն այդ տարածքի երկրների հետ հարաբերությունների սրման, այլև արտաքին շահագրգիռ ուժերի հետ հակամարտությունների սպառնալիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում