Wednesday, 22 07 2026
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Թրամփը, գուցե, «մեծ» նախագահ է, բայց ԱՄՆ-ն եվրոպական դեմոկրատիայի զավակն է

Այն ժամանակ, երբ Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննադատության տարափ է հնչեցրել եվրոպական երկրների հասցեին և հին աշխարհին սպառնալիք ճանաչել ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ ժողովրդավարական արժեհամակարգից նահանջը, երկիր մոլորակի թեժ կետերից մեկում՝ Գազայում, որին տիրապետելու ցանկություն է հայտնել Միացյալ Նահանգները, պաղեստինյան «ինչ-որ մի խմբավորում» հրաժարվել է ենթարկվել Սպիտակ տան «տիրոջ» վերջնագրին և ազատ է արձակել միայն երեք պատանդի՝ ինչպես որ սահմանում է Իսրայելի հետ հունվարի 19-ին ձեռք բերված համաձայնագիրը:

«Թրամփի սպառնալիքները փուչիկ են»,- ավելի վաղ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչը, իսկ իսրայելական մամուլը դառնացած խոստովանում է, ազատ արձակված երեք պատանդներից մեկը նաև ՌԴ, մյուսը՝ Միացյալ Նահանգների քաղաքացի է, իսկ Նաթանյահուն հարկադրված է նրանց դիմաց վերադարձնել ավելի քան երեք հարյուր «ահաբեկիչների», որ Իսրայելի դատարանների կողմից դատապարտված էին երկարաժամկետ ազատազրկման:

Ընդ որում՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին հանձնում է Կարմիր խաչին, իսկ փետրվարի 15-ի արարողությունը պարզապես վերածվել է ԱՄՆ նախագահի հասցեին ծաղրի, տասնյակ հազարավոր պաղեստինցիներ պարել են բացի Երուսաղեմ վերադարձից Գազայի բնակչության այլ տեղափոխություն չկա և «Ալ-Աքսա մզկիթը սպասում է մեր աղոթքին» ցուցապաստառներ: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ պաղեստինցիները ցուցադրել են 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով ավերված հրեական բնակավայրերի լուսանկարները՝ պարզորոշ ակնարկելով, որ Գազան նվաճելու ԱՄՆ նախագահի մտադրության պատասխանը կարող է լինել Իսրայելի տարածք նոր ներխուժումը:

Բրիտանական Guardian-ը չափազանց երկիմաստ դիտարկում է արել, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսկի մյունխենյան ելույթում առանձնացրել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նկատմամբ համակրանքը: Հրապարակման հեղինակը գերմանական այդ կուսակցությանը վերագրում է «հին նացիստական դաշտում աճող» քաղաքական ուժի համբավ: Այդպես է, թե բրիտանացի մեկնաբանը պարզապես սրված ընկալում ունի, դժվար է ասել: Բայց եվրոպական լիբերալիզմի և ընդհանուր արժեհամակարգի քննադատությունը, եթե այն տրանսֆորմացվի իրական քաղաքականության, Եվրոպայում կարող է «հանգած հրաբուխներ արթնացնել» և բորբոքել ծայրահեղ ազգայնականություն:

Մյուս կողմից Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան իդեա-ֆիքսը հղի է իսլամական աշխարհի ռադիկալացման եւ քաղաքակրթական դիմակայության սպառնալիքով: Արևմտյան աղբյուրները փոխանցում են, որ Վաշինգտոնը շուրջ յոթ միլիարդ դոլարի սպառազինություններ կմատակարարի Իսրայելին, այդ թվում՝ հակաբունկերային ռումբեր: Փորձագետները ենթադրում են, որ Միացյալ Նահանգներն Իսրայելին տրամադրում է այնպիսի սպառազինություն, որ կարող է «խոցել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները»:

ԱՄՆ նախագահը, իհարկե, հրապարակային հայտարարել է, որ Իրանի հետ կգերադասեր խոսել «փաստաթղթի լեզվով», բայց ընդունված է ասել, և դա ճիշտ է, որ քաղաքականության մասին դատում են ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործերով. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Իսրայելին յոթ միլիարդ դոլարի սպառազինությունների վաճառքը:

Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին իսլամական աշխարհին կոչ է արել համախմբված հակազդել Գազան յուրացնելու ամերիկյան ծրագրին, իսկ արտաքին գործերի նախարար Ֆիդանն ավելի է սրել իրավիճակը՝ հայտարարելով, որ Երուսաղեմը պետք է փրկել ամբողջական հուդայականացումից: Ֆիդանը, ընդսմին, ահազանգել է Երուսաղեմի ոչ միայն իսլամական, այլև քրիստոնեական ինքնությանը սպառնացող վտանգի մասին:

Դոնալդ Թրամփն, այո, ընտրություններում հաղթել է, բայց դրանից չի հետևում, թե նա ստացել է աշխարհի «վերաբաժանման մանդատ» կամ մարդկության և Երկիր մոլորակի ճակատագիրը Միացյալ Նահանգներն է որոշում: Էյֆորիան՝ էյֆորիա, բայց եթե Թրամփը գովում է անապատը դրախտի վերածած հրեա վերաբնակիչներին, չպետք է մոռանա, որ Հյուսիսային Ամերիկան էլ քաղաքակրթել են եվրոպացի «գաղութարարները»: Դոնալդ Թրամփը, գուցե, իրոք «մեծ նախագահ» է, դա պարզ կլինի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, բայց որ ԱՄՆ-ն եվրոպական դեմոկրատիայի զավակն է՝ պատմաքաղաքական անառարկելի իրողություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում