Friday, 24 07 2026
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև

Աշխարհաքաղաքական մեծ եռանկյան Հայաստանի «անկյունը»

ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են լինել գործընկերներ և նույնիսկ բարեկամներ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ասելով, որ երկրներն ունեն ընդհանուր հետաքրքրություններ և կարող են իրենց գործընկերությամբ ու բարեկամությամբ նպաստել թե՛ երկու երկրների, թե՛ ամբողջ աշխարհի բարգավաճմանը: Տասն օր առաջ տեղի ունեցավ Ցզինպինի հեռախոսազրույցն ԱՄՆ այն ժամանակ դեռևս միայն ընտրված նախագահ Թրամփի հետ, իսկ դրանից երկու օր անց Չինաստանի նախագահը տեսազանգ ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ:

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը էական դեր կարող է խաղալ ուկրաինական հակամարտության դադարեցման հարցում: Ըստ ամենայնի՝ Թրամփը նկատի ունի այն, որ, եթե Չինաստանը նվազեցնի աջակցությունը Ռուսաստանին, սահմանափակի տնտեսական կոմունիկացիան, ապա դա զգալի կթուլացնի Պուտինի դիրքերն ու նա հակված կլինի բանակցության: Սի Ցզինպինը համաձա՞յն է այդ մոտեցմանը, թե՞ նա ԱՄՆ նախագահին առաջարկում է հրաժարվել Չինաստանը ՌԴ հանդեպ ճնշման միջոց դիտարկելու մտքից և պայմանավորվել Պեկինի հետ, ինչը, թերևս, կնշանակի՝ նաև Պուտինի հետ:

Իհարկե, Սի Ցզինպինը կձգտեր դառնալ Թրամփի և Պուտինի միջև այսպես ասած միջնորդ կամ հաղորդուղի: Բայց դա թերևս պետք չէ ո՛չ Թրամփին, ո՛չ Պուտինին: Եթե նրանք պետք է հաղորդակցվեն, ապա կգերադասեն անել դա առանց որևէ ավելորդ միջնորդության: Հետևաբար, Չինաստանն այստեղ կարող է կորցնել: Իսկ Թրամփը կհամաձայնի՞ Պեկինին իր կողմ գրավել ու Պուտինի հանդեպ ճնշման միջավայր ստեղծել այսպես ասած՝ հավասար պայմաններով: Չէ՞ որ այդ դեպքում դարձնելով նրան ԱՄՆ գլխավոր հակառակորդի դեմ ճնշման միջոց, այդուամենայնիվ կուժեղացնի ԱՄՆ գլխավոր մրցակցին՝ հենց Չինաստանին:

Մինչդեռ, Թրամփի համար մի կողմից խնդիր է Պուտինին բերել բանակցության սեղանի շուրջ, մյուս կողմից, սակայն, դա չանել Չինաստանին «բոնուս» տալու հաշվին: Իսկ կարո՞ղ են արդյո՞ք Թրամփն ու Պուտինը անուղղակի «կոալիցիա» կազմել Չինաստանի դեմ, որովհետև Պեկինի ուժեղանալը անցանկալի է երկուսի համար էլ: Անկասկած է, որ այս եռանկյունու միջև փոխհարաբերությունների ու բալանսի հարցը դառնում է թերևս համաշխարհային քաղաքականության ողնաշարային հարց: Այստեղ հարց է առաջանում Հայաստանի համար: Ինչպիսի՞ հարաբերություն ունի Հայաստանը այդ «ողնաշարային» եռանկյունու թևերի կամ գագաթների հետ:

Հայ-ռուսական հարաբերությունը պարզ է, հայ-ամերիկյանը շոշափելիորեն՝ նույնպես: Իսկ ահա Հայաստանի և Չինաստանի հարաբերության առումով իրավիճակը, կարծես թե, բավականին պասիվ է: Ավելին, ըստ տեղեկությունների, Պեկինն արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում չունի նշանակված դեսպան: Իհարկե, ասել, որ այդ պատկերը խիստ արտառոց է դիվանագիտական հարաբերություններում, անշուշտ այդպես չէ: Ի վերջո, եղել է նաև տևական շրջան, երբ նշանակված դեսպան չի ունեցել ԱՄՆ: Այստեղ, իհարկե, կարող են լինել տարբեր պատճառներ, ընդհուպ այն, որ Պեկինի համար այդ հարցը գուցե հրատապության հարց չէ:

Բայց, այդտեղ էլ հենց թերևս կարող է թաքնված լինել խնդիրներից մեկը, այն է՝ հայ-չինական փոխհարաբերության նշանակալիության բարձրացումը, Չինաստանի ուշադրության բարձրացումը: Այն, որ Պեկինը ռազմավարական իմաստով տրամադրված է դրան, վկայում է Հայաստանում կառուցված նոր դեսպանության մասշտաբը: Իհարկե, այդ մասշտաբը, թերևս, պայմանավորված է ռեգիոնալ չափումով, այլ ոչ լոկ հայաստանյան: Բայց, այդուհանդերձ, այդ չափման կետ ընտրված է Հայաստանը, հետեւաբար դա ինչ-որ ցուցիչ է, որը պետք է մղի աշխատանքի: Պետք չէ գերագնահատել Չինաստանի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, առավել ևս, որ այստեղ պետք չէ թերագնահատվել նաև այն, որ Հայաստանում այդուհանդերձ կարող է ուրվագծվել նաև չին-հնդկական մրցակցություն: Բայց, բոլոր դեպքերում, թերևս հայ-չինական հարաբերությունը բավականին պաղ ռեժիմում է, այն դինամիկայի համեմատությամբ, որ ծավալվում է միջազգային հարաբերություններում առկա երեք գագաթների միջավայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում