Saturday, 25 07 2026
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
18:40
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Եթե Ռուսաստանը Սիրիայից հեռանում է, Սյունիքում հաղորդուղիների նկատմամբ նրա հետաքրքրությունը նվազո՞ւմ է

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը, հղելով Türkiye Today-ին, տեղեկացնում է, որ հունվարի 17-ին Սիրիայի ֆինանսների նախարարությունը շրջաբերական է տարածել, որ արգելում է ծովային և ցամաքային ճանապարհով Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից բոլոր տեսակի ապրանքների ներկրումը: Արգելքն ուժի մեջ է մտել անհապաղ: Ավելի վաղ Սիրիայի նոր իշխանություններն արգելել են Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքը:

Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից ի վեր այդ երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը մնում է անորոշ: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի ողջ տարածքով մեկ ցրված ռուսաստանյան «պարեկային զինծառայողները» տեղափոխվել են Հմեյմիմ և Տարտուս:

Նույն աղբյուրները հայտնում են, որ անցած մեկուկես ամսվա ընթացքում Ռուսաստանը գործի է դրել բոլոր դիվանագիտական հնարավորությունները, որպեսզի գոնե Տարտուսի ռազմական հենակայանը պահպանի, բայց հաջողություն չի հասել: Բաքվի իշխանական լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Վլադիմիր Պուտինը գործի է դրել արաբական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, սակայն արդյունքի չի հասել, նոր իշխանությունները պնդել են, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանը ռազմական ներկայություն չի կարող ունենալ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, իսկ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնող Դոնալդ Թրամփն այդ մասին հայտարարել է բաց,-որ Սիրիան Թուրքիայի կողմից «գրավված է», և այսպես կոչված «անցումային կառավարությունը» որոշումներ ընդունում է Անկարայի թելադրանքով:

Փաստացի Ռուսաստանին Սիրիայից դուրս է մղում Թուրքիան: «Անցումային կառավարության» լիազորությունները մարտի մեկին սպառվում են, բայց, ամենայն հավանականությամբ, նա չի հեռանա, որովհետև նոր սահմանադրության ընդունումը և ընտրությունների անցկացումը ոչ միայն ժամանակ, այլև ներքին ու արտաքին դերակատարների միջև լայն համաձայնություն է պահանջում, իսկ դրան կարճ ժամանակամիջոցում հասնել հնարավոր չէ:

Ստեղծված իրավիճակը հետաքրքրություն է ներկայացնում նաև նրանով, որ Սյունիքի հարավում հաղորդակցությունների բացման շուրջ փորձագիտական գնահատականներից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանը դրանում շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ ունենա Սիրիայում իր ռազմակայանների հետ:

Քաղաքականության մեջ, ինչ խոսք, ոչինչ բացառելի չէ. Որևէ իրավիճակում Թուրքիան կարող է համաձայնել, որ Սիրիայում ռուսաստանյան ռազմական ներկայություն մնա կամ վերահաստատվի: Բայց կոնկրետ այս փուլի համար Էրդողանը հայտարարել է, որ Աստանայի պայմանավորվածությունները չեն գործում: Հավանական է, որ նաև այդ պատճառով է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել, որ աշխատանքային խմբի, խոսքը փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած խմբի մասին է, Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց երբեք չի քննարկվել: Եթե Ռուսաստանը Սիրիայից հեռանում է, ապա Սյունիքում հաղորդուղիների նկատմամբ նրա հետաքրքրությունը նվազո՞ւմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում