Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Ալիևի համար Բայդենից սպասումը ծանր է

Ռուսաստանյան սոցիալական մեդիան անցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պսակազերծմանը», որի մեկնարկը, որքան էլ արտառոց չհնչի, տվել է արտաքին գործերի նախարար Լավրովը, երբ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի խորտակված ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունների վերծանումը չի հաստատում պատահարի մասին առաջ քաշված վարկածները:

Այս «չհաստատվող վարկածներն» առաջին անգամ պաշտոնապես հնչեցրել է Ադրբեջանի նախագահը, որ իրեն թույլ է տվել ռուսական կողմից տարածված՝ ինքնաթիռը թռչունների երամի բախվելու և սրահում գազաբալոնի պայթյունի մասին, տեղեկություններն անվանել «զառանցանքներ», իսկ Ռուսաստանի դիսպետչերական ծառայությունների վերաբերմունքն «անմարդկային» որակել:

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը շատ զգալիորեն մեղմացրել է օդանավի աղետին վերաբերող հրապարակումների տոնայնությունը: Ըստ երևույթին՝ «սև արկղերի» ձայնագրությունների վերծանումը, իրոք, միանշանակորեն չի հաստատում, որ ադրբեջանական օդանավը «հրթիռային և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցնեերի հարձակման թիրախ է դարձել»: Ադրբեջանը, սակայն, դեպի ռուսաստանյան տասը քաղաքներ թռիչքները չի վերականգնել:

Իրավիճակին հավելյան բարդություն է հաղորդել համացանցում անգլերեն լեզվով տարածված մի տեքստ, որ, իբր, ՌԴ արտգործանախարար Լավրովն է հասցեագրել Ադրբեջանի պաշտոնակից Բայրամովին և ծանուցել, որ Ռուսաստանն «իր օդային տարածքում քաղաքացիական թռիչքների անվտանգությունը չի երաշխավորում»: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ «նամակն» անվանել է «ցինիկ ֆեյք»: Բացառված չէ, որ այն հեղինակել են Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ հատուկ ծառայություններում, որպեսզի արդարացվի դեպի ռուսական քաղաքներ թռիչքների կասեցումը:

Այս բավական բարդ իրավիճակը հակընկնում է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությանը: Հունվարի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրված նախագահը և ադրբեջանական հանրությունը «նույն արժեքներն են դավանում»: Ըստ էության՝ դա իրեն և Դոնալդ Թրամփին «նույնացնելու» շատ տգեղ փորձ էր, որ, երևում է, Վաշինգտոնում ոչ միայն զարմանք, այլև զայրույթ է հարուցել:

Դա է վկայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովիհայտարարությունը, որ Ադրբեջանում USAID-ի գործունեությունը շարունակելու անհրաժեշտություն չկա: Մինչ այդ Ալիևն ասել է, որ դեմոկրատական վարչակազմը խաթարել է Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը, և ինքը հույս ունի, որ Թրամփի թիմի հետ կհաջողվի վերականգնել նախկին մակարդակը:

Քաղաքական տրամաբանությամբ՝ Ալիևը պետք է սպասեր Թրամփի պաշտոնամուտին, նոր վարչակազմի ձևավորմանը, նրա հետ պաշտոնական շփումներին, որից հետո կայացներ USAID-ին վերաբերող որևէ որոշում: Դա տեղի չի ունեցել, Ալիևը նախքան Թրամփի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելն Ադրբեջանում կասեցրել է ամերիկյան թերևս ամենահեղինակոր կառույցի գործունեությունը:

Արևմուտքի հետ հարաբերություններից խոսելիս Ալիևը մշտապես շեշտում է, որ դրանք պետք է լինեն փոխշահավետ, ոչ ոք չպետք է Ադրբեջանի ներքին գործերին միջամտի: Ընդ որում՝ նա «ներքին գործ» է համարում առաջին հերթին մարդու իրավունքների և ազատությունների հարցը: Ըստ երևույթին՝ Վաշինգտոնից ազդակները նրան հուշել են, որ Թրամփի վարչակազմը, որքան էլ պրագմատիկ, այնուամենայնիվ, լիովին աչք չի փակելու Ադրբեջանում տիրող վիճակի հանդեպ և շտապել է «առաջինն ինքը հարվածել»:

Ադրբեջանցի գրեթե բոլոր ընդդիմադիրները միակարծիք են, որ Ալիևի բռնապետական ռեժիմի աղբյուրը Մոսկվայի, անձամբ ՌԴ նախագահ Պուտինի միանշանակ աջակցությունն է: Օդանավի աղետի կապակցությամբ անցնելով Իլհամ Ալիևի դեմ թեկուզ սոցցանցային, բայց շատ կոշտ քննադատության, Մոսկվան, հավանաբար, ակնարկում է, թե ինչ կկորցնի նա, եթե հակադրվի Պուտինին և շարունակի պնդել, որ ռուսական ՀՕՊ-ն ադրբեջանական մարդատար օդանավ է խոցել:

ԱՄՆ նախագահի պաշտոնամուտի նախօրեին լիազորությունները դադարեցրել և դիվանագիտական ծառայությունից «զորացրվել է» Բաքվում ԱՄՆ դեսպան Մաքս Լիբին: Այդ առթիվ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունը նրան Ադրբեջանի հետ «ապագա համագորկցության հիմք ստեղծելու» առաքելություն է վերագրել: Ադրբեջանում USAID-ի գործունեության վերջանական կասեցումը ոչ մի դեպքում հնարավոր չէ ԱՄՆ դեսպանի հաջողություն համարել: Ընդհակառակը, նրա պաշտոնավորման մեկ տարում Բաքուն Վաշինգտոնի նկատմամբ մի քանի դեմարշ է արել: Իսկ Թրամփից Ալիևի սպասումները, երևում է, ծանր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում