Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Ինչ է կատարվում Հայաստանի իշխանության հետնաբեմում

Հայաստանում հերթական ներիշխանական «դրաման» է, կամ ավելի շուտ՝ տրագիկոմեդիան: ՔՊ կուսակցության ու խմբակցության անդամ պատգամավոր Հակոբ Ասլանյանն առավոտյան հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանի հանդեպ կուսակցության անարդար վերաբերմունքի պատճառով մեկ ամսով կասեցնում է անդամությունը խմբակցությանը: Հետո հայտարարում է, որ փոշմանել է:

Ընդ որում՝ այդ ընթացքում հայտնվում է ԲՏԱ նախարար Միքայել Հայրապետյանի հետ հաղորդակցության ինչ-որ սկրինշոտ, որտեղ երևում է, որ Ասլանյանին մատուցում են «փոշմանելու» մասին հայտարարության տեքստը: Իսկ երեկոյան արդեն խմբակցությանն անդամությունը կասեցնելու որոշման համար փոշմանած Հակոբ Ասլանյանին հեռացնում են խմբակցությունից՝ արդեն խմբակցության որոշմամբ: Սա այլ բան չէ, քան տրագիկոմեդիա, որովհետև այն, ինչ կատարվում է, ըստ էության, ծիծաղելի է, զավեշտալի:

Սակայն կատարվող այդ զավեշտալին մի ժամանակաշրջանում է, երբ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրում առկա են բազմաթիվ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք իշխանությունից պահանջում են հանրությանը մատուցել ոչ թե զվարճալի, զավեշտալի տեսարաններ, այլ ներքին ու արտաքին խնդիրների լուծմանն առնչվող բովանդակություն: Դրա փոխարեն, կա տպավորություն, որ իշխանությունը ներիշխանական այս պրոցեսները գեներացնելով, հանրությանը հմտորեն շեղում է առարկայական օրակարգերից, կամ թույլ չի տալիս կենտրոնանալ դրանց ուղղությամբ և ըստ այդմ իշխանությունից պահանջել համարժեք վարքագիծ և բովանդակություն:

Ապահովում են շարունակական տեսարաններ, որոնք զբաղեցնում են հանրությանը, դառնում լայնորեն սպառվող մեդիաապրանք, դառնում քննարկումների առարկա: Դա թերևս լավագույն ձևն է խուսափել որևէ այլ խորքային հարցի քննարկումից, այն խնդիրների առնչությամբ, որ կան արտաքին միջավայրում, որ կան Հայաստանի տնտեսությունում: Եթե այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ, ապա դա ինքնին վկայում է, որ կան շատ ավելի բարդ խնդիրներ, որոնց վերաբերյալ հանրությունը պետք է պատասխանատու դիրքորոշում պահանջի կառավարող ուժից, բայց դրա փոխարեն ստանում է անվերջ տեսարաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում