ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը գնում է Լիբանանի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարի համաձայնագրի հասնելու ճանապարհով։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանիել Դանոնը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ ասացի, մեր նպատակը շատ պարզ էր. «Հեզբոլլահ»-ին մղել Լիտանի գետից հյուսիս: Համաձայնագիրը դեռ վերջնական տեսք չի ստացել, բայց գործընթաց կա», – ասել է նա։








































