Monday, 27 07 2026
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի

Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:

Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԸԳՀ ներքո ձեռք բերված հաջողություններին և վերահաստատվել է Համաձայնագրի շարունակական իրականացման նկատմամբ համատեղ հանձնառությունը:

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է ՀԸԳՀ-ի նշանակությունը ԵՄ հետ գործընկերության ամրապնդման և Հայաստանի առաջընթացի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա դրա ազդեցության տեսանկյունից:

«ՀԸԳՀ-ը նախևառաջ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեքների ու հավակնությունների վրա խարսխված կայուն զարգացման մասին երկուստեք ընկալումների արտացոլումն է: Այն Եվրոպայի հետ երկարաժամկետ ու փոխշահավետ հարաբերություններ կառուցելու մասին է: Համաձայնագիրը, ըստ էության, ուղեցույց է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, առևտրի, ներդրումների, հանրային կառավարման բարեփոխումների և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով երկկողմ համագործակցության համար։ Այս համաձայնագրի կիրարկման առաջընթացը չափվելու է ոչ թե տեխնիկական ֆորմալ արձանագրումներով, կամ քաղաքական հայտարարություններով, այլ քաղաքացու կենսամակարդակի վրա ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների ունեցած իրական ազդեցությամբ»,- նշել է փոխվարչապետը։

Դեսպան Մարագոսն ընդգծել է, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը և խթան է հաղորդում երկրում իրականացվող բարեփոխումներին և արդիականացմանը՝ համահունչ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը: Այն ապահովում է ամուր շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրի և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան խորացված համագործակցության համար՝ նպատակ ունենալով մարդկանց կյանքի համար դրական փոխություններ ապահովել: Տարիների ընթացքում ինտենսիվ աշխատել ենք համաձայնագրի ներուժը լիարժեք բացահայտելու և մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Այս տարի մեկնարկել ենք Դիմակայունության և աճի ծրագիրը, Խաղաղության եվրոպական հիմնադրամը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումներին, ենթակառուցվածքներին և տարածաշրջանային զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին։ Միասին մենք հավատարիմ ենք առաջընթացի խթանմանը և մեր հավակնոտ նպատակներին հասնելու նվիրվածությանը»,- նշել է ԵՄ դեսպանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կառավարությունը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու հաջող համագործակցությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում՝ նշելով այս առիթը որպես ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերի վկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում