Չինաստանում «Նոուլ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 23 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Թայֆունը հուլիսի 26-ին հասել է Չինաստանի ափերին, ինչից հետո երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային բարձր վտանգի ռեժիմ։
Կիրակի օրը Գանսու նահանգի զբոսաշրջային գոտիներից մեկում հորդառատ անձրևների հետևանքով հանկարծակի հեղեղ է առաջացել, որը կտրել է վրանային ճամբարում գտնվող հանգստացողների ճանապարհը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղեղը տեղի է ունեցել Գանսուի հարավում գտնվող Շուանշիմեն գեղատեսիլ տարածքում, որը հայտնի է բնական կամարներով, բարձրալեռնային մարգագետիններով և լեռնային առվակներով և համարվում է ամառային ճամբարային հանգստի հայտնի վայր։
Միևնույն ժամանակ, «Նոուլ» թայֆունի՝ Գուանդուն նահանգի ափ դուրս գալուց հետո անվտանգ վայրեր է տարհանվել գրեթե 800 հազար մարդ։ Միայն Հուեյչժոու քաղաքից տեղափոխվել է շուրջ 200 հազար բնակիչ։ Տարերային աղետի հետևանքով խաթարվել են նաև երկաթուղային և ավիացիոն հաղորդակցությունները։








































