Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Թրամփ-Պուտին. առաջին սկանդալը

Կրեմլը բացարձակ սուտ է որակել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին տեղեկությունը, որ իր անանուն աղբյուրին հղում անելով տարածել էր ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն Փոստ» պարբերականը: Ինչո՞ւ է հեղինակավոր պարբերականը տպագրել տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը: Ինչ- որ մեկը խաբել է պարբերականի՞ն, թե՞ Թրամփի և Պուտինի թիմերի միջև եղել է հեռախոսազրույցը չհրապարակելու մասին պայմանավորվածություն: Այդ դեպքում ինչո՞ւ կամ ինչպե՞ս է այն խախտվել ու հայտնվել «Վաշինգտոն Փոստի» էջերում:

Ի դեպ, թերևս ուշագրավ է նկատել, որ խոսքը մի պարբերականի մասին է, որը նոյեմբերի 5-ի քվեարկությունից առաջ աննախադեպ որոշում կայացրած ամերիկյան երեք հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն էր, որը ավանդաբար կոչ է արել իր ընթերցողներին աջակցել դեմոկրատների թեկնածուին, սակայն այս անգամ զերծ էր մնացել այդ կոչից եւ հայտարարել էր չեզոքության մասին: Հիշեցնեմ, որ մյուս երկուսը «The Los Angeles Times» և «US Todey» պարբերականներն էին, որոնք ևս ավանդաբար սատարել են և կոչ են արել ընթերցողներին քվեարկել դեմոկրատների օգտին, այս անգամ, սակայն, հայտարարել էին ոչ մեկին չաջակցելու մասին:

Սա, իհարկե, իմիջայլոց, պարզապես «Վաշինգտոն Փոստի» հրապարակման շուրջ ստեղծված տարօրինակ իրավիճակի համատեքստում: Տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ՝ հատկապես Կրեմլի հերքումից հետո, պարբերականը դեռ չի հրապարակել: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Թրամփի հաղթանակի մասին հայտնի դառնալուց հետո ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ փորձագիտական ակումբի առաջ իր ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ խոսելու և ասել էր, որ ամենևին չի զլանա շնորհավորել նրան հաղթանակի առիթով: Բոլոր դեպքերում, ըստ էության, ստացվում է, որ Թրամփի ընտրությունից հետո կա նրա և Պուտինի հարաբերության առնչությամբ այսպես ասած առաջին «կոնֆուզը», կամ ինչ որ իմաստով սկանդալը: Սա գործնականում վկայում է այն, ինչի մասին խոսել էի ավելի վաղ՝ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին տեղեկության առիթով, երբ այն չէր հերքել Կրեմլը: Գործնականում չի կարող լինել Թրամփ-Պուտին ձևաչափ:

Այստեղ կա էական մի հանգամանք: Պուտինն ինքը, օրինակ, պարբերաբար խոսում է բազմաբեվեռ աշխարհի մասին, ընդ որում՝ դա ներկայացնելով նաեւ իր քաղաքականության որոշակի ձեռքբերում: Խոշոր հաշվով, բազմաբևեռ աշխարհը մի իրողություն է, որն այլ ոճով, այլ համատեքստում և գնահատմամբ, բայց թերևս ընդունել է նաև Միացյալ Նահանգները: Իսկ բազմաբևեռ աշխարհում չի կարող լինել Թրամփ-Պուտին կամ Վաշինգտոն-Մոսկվա այն փոխհարաբերությունն ու հաղորդակցությունը՝ իր դերով, նշանակությամբ և առանցքայնությամբ, ինչպես եղել է օրինակ նախկինում՝ ԽՍՀՄ շրջանում, կամ դրան հաջորդած առաջին տասնամյակի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում