ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վերընտրվում է Կոնգրեսի ստորին պալատում։ Այս մասին հայտնել է The Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ 84-ամյա օրենսդիրն ընտրվում է Կալիֆորնիայի 11-րդ շրջանից։
Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինն այդ պաշտոնում։ 2011 թվականին Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների կողմից մեծամասնությունը կորցնելուց հետո նա անցել է փոքրամասնության իրենց խմբակցության առաջնորդի դերին: 2019 թվականին վերադարձել է խոսնակի պաշտոնին։ Այդ պաշտոնից հեռացել է 2023 թվականի հունվարին։ Երկու տասնամյակ գխավորել է Դեմոկրատական խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում:








































