Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ավարտվել է թվով ինը քաղաքացուց ավելի քան 342 մլն դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:

 «Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրենը, 2010 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը նշված շենքի 3 բնակարան և 2 ավտոկայանատեղի ձեռք բերելու դիմաց տուժող քաղաքացուց ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները նա մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ ու հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով ընդհանուր 277.712.000 ՀՀ դրամ և 24.800 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝ նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք, իր իրական մտադրության մասին լռելով և տուժողին մոլորության մեջ գցելով, 2010թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքելով առուվաճառքի նախնական և նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։

Սակայն, տարբեր պատճառաբանություններով այդ թվում՝  քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, 2015թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար։   Ա.Ա.-ն, մոլորության մեջ գցելով մեկ այլ քաղաքացու, 2008թ. ապրիլին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր և ձեռք է բերել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40/1 հասցեում գտնվող 17.1քմ մակերեսով օժանդակ շինության և 0,01216 հա մակերեսով հողամասի, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 151.7քմ մակերեսով բնակելի տան և 0,01998 հա մակերեսով հողամասի, ինչպես նաև՝ 0,00411 հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։

Դրա դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր 110.000.000 ՀՀ դրամ, սակայն վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն խոստացել է հիշյալ տարածքների սեփականատիրոջը, սեփականության իրավունքով, տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, հիշյալ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելով՝ 2010 թվականի մարտին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր և խոստացել, որ պայմանագրով սահմանված 2 բնակարանները կտրամադրի նրան: Սակայն հետագայում դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո, նշված բնակարանները վաճառել է այլ անձանց և այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել 42.560.000 ՀՀ դրամ գումար:

  Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /յոթ դրվագ/ և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ դատարանի որոշմամբ ավելի վաղ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել, և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային համակցված խափանման միջոցներ  են կիրառվել տնային կալանքը, գրավը՝ 2 մլն ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը:Ա.Ա.-ին պատկանող մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են։Նշվում է, որ նՆախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ,   ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում