Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Բաքվի օրդուբադյան «լեգենդը»

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Օգոստոսի 15–ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ժամը 18:10–ի սահմաններում «Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանի Գանզա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրա»: Ըստ աղբյուրի՝ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք պատասխան միջոցներ»:

Նույն օրն ադրբեջանական կողմը հայտնել է ռազմա-օդային ուժերի զորավարժությունների մասին, որի ընթացքում օդ են բարձրացվել մարտական ուղղաթիռներ՝ ունենալով ցերեկային եւ գիշերային ժամերին «պայմանական հակառակորդի դիրքերի հետախուզություն անցկացնելու» առաջադրանք: Կոնկրետ ո՞ր տեղանքում են զորավարժություններ անցկացվել՝ հայտնի չէ: Անցած շաբաթ զորավարժություններ են անցկացրել նաեւ հրթիռա-հրետանային ուժերը:

Օգոստոսի 13-ին հայտնի է դարձել, որ Իրանի ռազմա-ծովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Աստարա քաղաքի շրջանում: «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն գտնում է, որ այդ զորավարժությունները «նպատակ ունեն Ադրբեջանին վախեր ներշնչել»: Նրա կարծիքով՝ «Ադրբեջանը եւ Թուրքիան մոտակա օրերին պետք է Իրանի սահմանին մոտ զորավարժություններ անցկացնեն»: Եթե Ադրբեջանը թուլության նշաններ դրսեւորի, ապա Իրանը մեծացնելու է ճնշումը,– ասում է Շահինօղլուն:

Ադրբեջանում, կարծես, որպես սենսացիա են ընդունել հատուկ հանձնարարություններով Իլհամ Ալիեւի ներկայացուցիչ Ամիրբելովի հայտարարությունը, որ Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ կոմունիկացիներին վերաբերող հոդվածը հանվել է հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախագծից: «Թուրան» գործակալության մեկնաբանը հարցադրում է անում. «Չէ՞ որ Բաքուն մշտապես հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծման Հայաստանի հետ պայմանագիր չի ստորագրի»:

Նրա կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւը «զիջման է գնացել Միացյալ Նահանգների ճնշման տակ»: Նախիջեւանի ԻՀ Օրդուբադի շրջանը սահմանակից է Մեղրիին, ինչպես նաեւ՝ Իրանին: Այս տարվա հունիսի 12-ին Ադրբեջանը եւ Իրանը համաժամանակյա կամ համատեղ զորավարժություն են անցկացրել՝ «կոմունիկացիաները դիվերսիոն հարձակումներից պաշտպանելու» սցենարով: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հիշեցնում է այդ փաստը եւ վստահաբար պնդում, որ Իրանից «Ադրբեջանի դեմ սպառնալիք չի կարող լինել»:

Դա, թերեւս, հավանական հեռանկար է, բայց Ադրբեջանից Իրանին սպառնալիք կարո՞ղ է լինել: Ուղղակի-ճակատային լարվածության տեսքով, ամենայն հավանականությամբ, Բաքուն Թեհրանի հետ լարվածության չի գնա: Բայց Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանին միջադեպեր հրահրելու հավանականությունը, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի ՊՆ վերոհիշյալ հաղորդագրությունը, ոչ ոք բացառել չի կարող:

Մանավանդ որ այն տարածվել է, երբ Դոհայում իսրայելա-պաղեստինյան կարգավորման բանակցություններ են սկսվել: Միջազգային փորձագետները համարում են, որ դա «լայնածավալ պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է»: Եթե Մերձավոր Արեւելքում «մեծ պայթյուն» լինի, ապա Իրանը կներքաշվի պատերազմի մեջ: Այդ դեպքում Ալիեւը կարող է խախտել «միջանցքի» վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը:

Օգոստոսի 5-ին Իլհամ Ալիեւը Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատար է նշանակել գեներալ Քենան Սեիդովին: Նա Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամիավորման հրամանատարի տեղակալն էր: Բաքուն, ըստ երեւույթին, օրդուբադյան «լեգենդ» տեսությունը հաշվի առնելով, հեռագնա հաշվարկներ է անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում