Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ֆրանս-չինական մաքոքը եւ Կովկասը

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով կմեկնի Չինաստան: Այցը տեղի կունենա ապրիլի 1-ին: Դա կլինի Ֆրանսիայի նոր արտգործնախարարի առաջին այցը Չինաստան: Չի բացառվում, որ այցի ընթացքում կնախապատրաստվի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ֆրանսիա: Համենայն դեպս, վերջին շրջանում միջազգային մամուլում տարածվեց խոսակցություն այդ մասինն, որ սպասվում է Չինաստանի նախագահի այց Փարիզ: Ըստ Պոլիտիկո պարբերականի, Սի Ցզինպինի այցը Փարիզ սպասվում է մայիսի սկզբին: Չի բացառվում, որ դրա հաստատումը կախված է լինելու ապրիլի 1-ին Ֆրանսիայի արտգործնախարարի Պեկին կատարելիք այցի արդյունքից:

Այդ այցը ուշագրավ է նաեւ նրանով, որ մեկ տարի առաջ Պեկին էր այցելել Ֆրանսիայի նախագահը: 2023-ի ապրիլին Էմանուել Մակրոնը այցելեց Չինաստան, որտեղ բացի ֆրանս-չինական բարձր մակարդակի բանակցությունից, տեղի ունեցավ նաեւ մեկ այլ ուշագրավ շփում՝ ֆրանս-իրանական: Մակրոնի պատվիրակության կազմում էր Ֆրանսիայի այն ժամանակ արտգործնախարար Կատրին Կոլոնան, որը Պեկինում հանդիպել էր Մակրոնի այցի օրերին այնտեղ գտնվող Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ: Սա հատկանշական հանգամանք էր, որը անշուշտ բավականին հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Հայաստանի համար, թեեւ Հայաստանի համար հետաքրքրության առարկա է նաեւ չին-ֆրանսիական հնարավոր բարձր մակարդակի շփումը:

Դրա բովանդակությունը անշուշտ էական ազդեցություն է ունենալու Եվրոպայից-Չինաստան ամբողջ պերիմետրով, իսկ դա ընդգրկում է նաեւ Կովկասը, թեեւ ամենեւին ոչ միարժեք տրամաբանությամբ, որովհետեւ այստեղ պետք է նկատի ունենալ առնվազն չորս այլ դերակատարների վերաբերմունքի եւ դիրքավորման հարցերը՝ Հնդկաստան, Թուրքիա, Ռուսաստան, Բրիտանիա: Այս համատեքստում ի դեպ ուշագրավ է, որ առաջիկկայում սպասվում է նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինի այց Չինաստան: Ժամկետ հստակ նշված չէ, սակայն մեծ հավանականությամբ Պուտինը առաջին այցը կկատարի Չինաստան՝ վերընտրությունից հետո, այլ ոչ թե Թուրքիա: Այնպես, ինչպես իր վերընտրությունից հետո առաջին արտերկրյա այցը Սի Ցզինպինը կատարեց Ռուսաստան՝ 2023 թվականի մարտին: Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկ տարի առաջ Չինաստան էր մեկնել հենց Սի Ցզինպինի Ռուսաստան այցից երկու շաբաթ անց: Արդյո՞ք Սի Ցզինպինն էլ Ֆրանսիա կմեկնի Պուտինի Չինաստան այցից օրեր անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում