Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրառում է արել այն մասին, որ «հաջող այց» է ունեցել Անկարա, որտեղ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: Թե հատկապես ի՞նչն է եղել հաջող, ի՞նչ պայմանավորվածություններ են ստացվել Անկարայում, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել: Ալիեւը չի գնում Բրյուսել բանակցության: Կլաարը Անկարայում փորձել է լուծել ա՞յդ հարցը, համոզել Թուրքիային, որպեսզի այն էլ իր հերթին համոզի Ադրբեջանի՞ն: Թե՞ Բրյուսելը Թուրքիային համոզում է որեւէ քայլ անել հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, որն էլ իր հերթին թույլ կտա Երեւանից ակնկալել «նշաձողի իջեցում» խաղաղության պայմանագրի գործընթացում, ինչի միջոցով էլ կարող է հնարավոր դառնալ դրա շուրջ բրյուսելյան բանակցության ձեւաչափի աշխուժացում:

Պատկերը գոնե առերեւույթ կարծես թե բավականին պարզ է: Ադրբեջանը մեկ տարի առաջ Պրահայում ստանալով «բրյուսելյան հարթակում» իր համար կարեւորը՝ Հայաստանի փաստացի հրաժարումը Արցախի հարցից, մինչեւ Արցախի ամբողջական հայաթափում ձգեց ժամանակ եւ դրանից հետո արդեն բաց տեքստով հրաժարվում է մեկնել Բրյուսել եռակողմ հանդիպման, անկասկած ներկայացնելով Հայաստանին թերեւս նոր պահանջներ:

Բաքուն հրաժարվեց մեկնել նաեւ Վաշինգտոն: Իհարկե, Ադրբեջանի այդ դիրքորոշման կարծրացումը պայմանավորված չէ լոկ էներգետիկ հանգամանքով, երբ Եվրոպան ձմեռնամուտին բավականին մեծ կախվածություն ունի նաեւ ադրբեջանական գազից: Ադրբեջանի վարքագիծը անշուշտ հենվում է նաեւ Թուրքիայի վրա եւ դա է պատճառը, որ Կլաարը փորձում է պայմանավորվել «հենարանի» հետ, ակնկալելով Բաքվի վարքագծի փոփոխոււթյուն: Բայց, մյուս կողմից անկասկած է, որ Ադրբեջանի վարքագիծն էլ միջոց է Թուրքիայի համար՝ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ ՆԱՏՕ արտգործնախարարների հավաքի շրջանակում: Իհարկե չի հաղորդվում Հայաստան-Ադրբեջան թեմայի քննարկման մասին, քննարկել են Իսրայել-Գազա-ն եւ Շվեդիայի անդամակցությունը, սակայն հաշվի առնելով այն, որ դրանից մեկ օր առաջ Բլինքենը զանգահարել էր Երեւան եւ Բաքու, կասկածից վեր է, որ Ֆիդանի հետ հանդիպման օրակարգում եղել է նաեւ այդ հարցը: Ուշագրավ է, որ այդ ֆոնին էլ հետաձգվել է Իրանի նախագահի այցը Թուրքիա, որ կայանալու էր նոյեմբերի վերջին:

Ըստ հաղորդագրության, հետաձգման որոշումը Ռայիսին եւ Էրդողանը կայացրել են համատեղ, իսկ պատճառը նշվում է այն, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Գազայի հարցը եւ Անկարան ու Թեհրանը ստացել են մասնակցության հրավեր, ու որոշել են Իրանի նախագահի Թուրքիա այցը հետաձգել մի քանի օր, հետո այցի ընթացքում նաեւ ՄԱԿ ԱԽ քննարկմանն անդրադառնալու համար: Ի դեպ, նաեւ կա տեղեկություն, որ Իրանի պատվիրակությունը՝ այդ թվում արտգործնախարար Աբդոլահիանը չի մեկնի Նյու Յորք, քանի որ ամերիկյան կողմը ձգձգել է վիզայի տրամադրման ընթացակարգը: Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացը անշուշտ հայտնվել է բավականին մեծ շրջապտույտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում