Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg

Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, համախմբելով եղած ռեսուրսները, ծավալուն աշխատանք է տանում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հայերի իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանք վերականգնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ հայ փախստականների խնդիրները բազմաշերտ են և այժմ փորձ է արվում մեկտեղել բոլոր հնարավոր ռեսուրսներ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանք տանելու համար։

«Ներկայում մեր հասարակական կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է տանում, որպեսզի կորցված ունեցվածքի գույքագրումը, եղած բազայի վրա, դարձնենք շատ ավելի ստույգ, առավել ճշգրիտ։ Այստեղ խնդիր ունենք, ինչպես գիտեք, մեր ոչ բոլոր հայրենակիցներն ունեն ամբողջական փաստաթղթավորում, հետևաբար բավական դժվարություններ կան։ Ահա եղած բազան վերլուծելով, նոր տվյալներ հավաքագրելով, ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն առավել ստույգ։ Խոսքը 100 միլիարդավոր ռուբլու մասին է»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շուտով գործարկելու է նոր կայք, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում գտնվող այն հայերը, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանից, կարող են մուտք գործել այդ հարթակ, թողնել իրենց տվյալները՝ կապված գույքային կորստի հետ։ Ադրբեջանից բռնությամբ հեռացածների մեծամասնության մասնավոր սեփականության և գույքային իրավունքը արմատապես խախտվել է համատարած թալանի ու բռնությունների հետևանքով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր օրակարգում ներառել է միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով, այն ինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետևանք է 1988-1992 թվականների նույն գործընթացի։

«Միջազգային կառույցները պատշաճ քաղաքական գնահատական չեն տվել այն ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, ինչն էլ բերեց այսօրվա բռնի գաղթին։ Եթե միջազգային հանրությունը ժամանակին պատշաճ գնահատական տար, ապա չէինք հասնի այն իրավիճակին, որ ունեցանք սեպտեմբերի 19-ին»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Իրավական գործընթացի համար «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը նաև փորձում է մեկտեղել Սփյուռքի ներուժը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում