Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արցախին տեր լինելու համար պետք էր Հայաստանը չկառավարել սեփականատիրոջ հայացքով

«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել», 44-օրյա պատերազմի հրադադարի երրորդ տարելիցին ֆեյսբուքյան գրառում է արել պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ասելով, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերադառնանք Արցախ տիրոջ կարգավիճակով: Անհնար է հակաճառել Սեյրան Օհանյանի այդ կոչին, բայց այդ կոչն իրականություն դարձնելու համար պետք է չանել այն, ինչ արել են Սեյրան Օհանյանն ու այն ամբողջ տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական էլիտան, որի ժամանակաշրջանն ու շրջանակը ներկայացնում է նաեւ Սեյրան Օհանյանը:

Այն է, Արցախում տիրոջ կարգավիճակով լինելու համար, պետք էր Հայաստանում լինել ոչ թե խոշոր սեփականատիրոջ, այլ պետական էլիտայի կարգավիճաով ու գիտակցությամբ: Մի բան, որ չդրսեւորեցին թե Սեյրան Օհանյանը, թե այն համակարգն ու շրջանակը, որ ներկայացնում էր նա Հայաստանի քաղաքական իշխանության ղեկին, եւ այսօր էլ՝ այսպես ասած խորհրդարանական ընդդիմության ղեկին: Եթե այդ համակարգը Հայաստանի իշխանության ղեկին իրեն պահեր պետական էլիտայիա, այլ ոչ թե խոշոր սեփականատիրոջ գիտակցումով, աշխարհայացքով եւ մտածողությամբ, ապա այսօր բոլորովին կարիք չէր լինի բարձրաձայնել տիրոջ կարգավիճակով Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին, Արցախում այսօր ռազմական շքերթ չէր ընդունի Իլհամ Ալիեւն ու նրա ընտանիքը: Այս հիշեցումը բոլորովին չի նշանակում, որ տեղի ունեցածի համար պատասխանատու չէ Հայաստանի այսպես ասած նոր՝ 2018-ից հետո ձեւավորված իշխանությունը:

Անքննարկելի է որեւէ գործող իշխանության առաջնային պատասխանատվությունը պետության հետ կագտարված այդ մասշտաբային, ողբերգական, աղետալի իրադարձությունների համար, բայց դրանք հնարավոր են դարձել շղթայաբար, տարեցտարի կուտակված տարբեր մասշտաբի խնդիրների խորանալու հետեւանքով, երբ Հայաստանի եւ Արցախի այսպես ասած պետական էլիտան ապրում եւ գործում էր խոշոր սեփականատիրոջ զգացումով, իսկ Հայաստանի եւ Արցախի հանրությունները դրա հետեւանքով օտարվում էին այն պետությունից կամ պետություններից, որում ապրում էին, կորցնում էին կապը իրականության հետ, քանի որ ապրում էին անարդարության եւ հարստահարվածության ցավագին զգացումով, դրա հետեւանքով կորցնելով առավել նուրբ ու զգայուն, ռազմավարական նշանակության հարցերում իրավիճակի սթափ ու համարժեք գնահատման հնարավորությունը:

Իսկ այդպիսի էմոցիոնալ գերբեռնվածությամբ հանրությունը դառնում է խոցելի, եւ, եթե այդ տարիներին Հայաստանը կառավարող էլիտային հետաքրքրեր այդ ռազմավարական խնդիրը, այլ ոչ թե ընդամենը սեփական, ընտանեկան բարեկեցությունն ու հարմարավետությունը, ապա Հայաստանի ու Արցախի անցած ճանապարհը կլիեր բոլորովին այլ բնույթի, որակի ու տրամաբանության, իսկ այսօր հայ ժողովուրդը կանգնած կլիներ բոլորովին այլ խնդիրների եւ նպատակների՝ նոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտության, այլ ոչ թե կորուստների ցավը ամոքելու խնդրի առաջ: Բայց, ցավն անշուշտ պետք է ամոքել ու շարժվել առաջ, անշուշտ դնելով նաեւ կորուստը վերադարձնելու խնդիր, բայց ոչ թե ռազմա-հայրենասիրական բաժակաշառերի, այլ լուռ, սթափ, համառ աշխատանքի եւ գլխավորը՝ պետական ռազմավարական մտածողություն ու արժեհամակարգ ունեցող վերնախավի միջոցով: Ըստ այդմ, Հայաստանում նախ պետք է ձեւավորվեն այդ քաղաքական վերնախավերը, հանրության կամքով ստանձնեն իշխանությունը, եւ ձեռնմուխ լինեն նոր որակի պետականության կերտման գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում