Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Հայաստանը ստեղծել է հատուկ ստորաբաժանում. ո՞րն է հաջորդ քայլը

Հայաստանում ստեղծվել է ԱԱԾ հատուկ ստորաբաժանում, որը պետք է իրականացնի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովում, նոյեմբերի 2-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկնվանից սկսել է իրա աշխատանքները», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե ստորաբաժանումը փաստորեն «Խաղաղության խաչմերուկ»-ի անվտանգությունն ապահովող ստորաբաժանում է: Փաշինյանի հայտարարությունը միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ աշխատանք է սկսել ստորաբաժանումը, եթե չկա որեւէ բացված կոմունիկացիա, չկա որեւէ բեռների կամ մարդկանց տեղափոխում «Խաղաղության խաչմերուկով», եւ անգամ գործնականում չկա այդ նախագծի կամ գաղափարի հանդեպ միջազգային որեւէ շոշափելի եւ առարկայական արձագանք: Այդ պայմաններում ստեղծվում է տպավորություն, որ ԱԱԾ ստորաբաժանման ձեւավորումը առավելապես միտված է ապահովել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեղեկատվա-քարոզչական սպասարկումը: Կամ, ստորաբաժանման ստեղծումը ենթադրում է, որ կան, կամ շատ մոտ են գործնական զարգացումներ հաղորդուղիների ապաշրջափակման առնչությամբ:

Մյուս կողմից սակայն, չէ՞ որ դեռեւս չկա լիարժեք համաձայնություն խաղաղության պայմանագրի շուրջ, սահմանազատման եւ սահմանագծման շուրջ: Որեւէ կերպ համաձայնեցված չէ նաեւ այն ռեժիմը, որով պետք է տեղի ունենա հաղորդուղիների ապաշրջափակումը: Մեկ այլ հարց է այն, թե ի՞նչ կարիք կար ստեղծել հատուկ ստորաբաժանում: Միթե՞ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եղած կառուցվածքը թույլ չէր տալիս ապահովել անվտանգությունը՝ հարկ եղած դեպքում: Կամ, ինչու՞ ԱԱԾ ստորաբաժանում, եւ ոչ թե օրինակ ոստիկանության: Անկասկած, «խաղաղության խաչմերուկը» միտք է, գաղափար է, որին ինքնին դեմ արտահայտվելը կլինի տարօրինակ: Սակայն, անկասկած է եւ այն, որ այդօրինակ «խաչմերուկները» խոսքով կամ շնորհանդեսով չէ, որ իրագործվում են, եթե խոսքը վերաբերում է ընդհուպ աշխարհաքաղաքական պայքարի կիզակետ ռեգիոններից մեկին, նաեւ առանցքային, թիրախային հարցերից մեկին՝ ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկողություն:

Երեւանի հայտարարությունը առնվազն ֆորմալ իմաստով նշանակում է, որ Հայաստանն ինքն է իրականացնելու վերահսկողությունը: Ըստ այդմ, ստեղծելով ԱԱԾ հատուկ ստորաբաժանում, Հայաստանը փաստացի հայտարարում է, որ հրաժարվու՞մ է նոյեմբերի 9-ի 9-րդ կետից: Ինչ խոսք, առաջանում է նաեւ հարցը, թե ընդհանրապես ինչպես կարող է աշխատել այդ իններոդ կետը, եթե ոչ միայն չեն աշխատում նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս բոլոր կետերը, այլ գործնականում, փաստացի վերացված են նաեւ դրանց հետագա աշխատանքի հնարավորությունները: Ի դեպ այդ առումով հրատապ բաց է 8-րդ կետի ճակատագիրը՝ գերիների եւ պահվող անձանց ազատ արձակումը: Միեւնույն ժամանակ, այդ դեպքում ինչու՞ չի հայտարարվում 9-րդ կետի չեղարկման մասին:

Հիշեցնեմ, որ դրանում խոսվում է ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, խոսվում է այն մասին, որ Հայաստանն ապահովում է անվտանգ կապը Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ, իսկ բեռնափոխադրումների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ՖՍԲ սահմանապահ ծառայությունը: Թե՞ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը իրականացնելու է բեռնափոխադրումների անվտանգություն, որի պարտավորությունն ի դեմ նույն 9-րդ կետով հենց Հայաստանի վրա է, իսկ վերահսկողությունը նշանակում է այլ հարց եւ այլ ռեժիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում