Friday, 24 07 2026
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Կգնա՞ Ալիեւը Իրանի հետ սրացման

Արեւմտյան մամուլին հայտնի է դարձել, որ Իսրայելի դեմ հարձակման օրը ՀԱՄԱՍ-ի քաղաքական խորհրդի ղեկավար Իսմայիլ Հանիան գտնվել է Ստամբուլում եւ անգամ հրապարակային աղոթքի ծիսակատարություն է իրականացրել: Հանիան, ըստ նույն աղբյուրների, Ստամբուլից հեռացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով: Այս փաստը հազիվ թե Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից չի արձանագրվել: Այդուհանդերձ, Իսրայելի քաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ՀԱՄԱՍ-ի թիկունքում Իրանն է: Կառավարության անդամ Նիր Բարկետը հայտարարել է, որ Իրանը նպատակ ունի Իսրայելի դեմ հարձակում կազմակերպել չորս ճակատով եւ երբ կընդունվի որոշում՝ հրեական պետությունը կանցնի «օձի գլուխը հատելու» ռազմագործողության իրականացմանը:

AbdiMedia իրանական ընդդիմադիր ռեսուրսը, որ գործում է արտերկրում, տեղեկություն է տարածել, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնալիքին շատ լուրջ են վերաբերվել եւ զգուշանում են իրենց անձնական ապահովության համար: Մասնավորապես վկայակոչվում է, որ հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոհջաբա Խամենեին, ով իրավագիտության դասախոս է Ղումի համալսարանում եւ համարվում է հոր ամենահավանական իրավահաջորդը, որոշել է անցնել հեռավար աշխատանքի եւ մնալ Թեհրանում:

Արեւմտյան աղբյուրները վկայակոչում են Իրանի հետախուզության նախկին նախարար Ալի Յունեսիի կարծիքը, որ իսրայելական հատուկ ծառայությունները վերջին շրջանում լրտեսական ազդեցիկ ցանց են ստեղծել՝ ներառյալ նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որ միջին կազմի սպաները ֆինանսական միջոցների դիմաց Իսրայելին գաղտնի տեղեկություններ են փոխանցել:

Այս համապատկերին ուշադրություն է գրավում իսրայելական հատում ծառայությունների նախկին աշխատակից, ներկայումս քաղաքագիտության զբաղվող Յակով Կեդմիի վերջերս ռուսական լրատվամիջոներին տված հարցազրույցը, որտեղ նա հավաստիացնում է, որ իրանական միջուկային ծրագրի մասին տեղակտվական նյութերը իսրայելական հատուկ ծառայությունները տեղափոխել են Ադրբեջանի տարածքով: Բացառված չէ, որ նրանք Իրան մուտք են գործել դարձյալ Ադրբեջանի տարածքից: Եթե Իսրայելը մշակում է Իրանի ռազմա-քաղաքական եւ հոգեւոր իշխանության ներկայացուցիչների թիրախային չեզոքացման ծրագիր, իսկ կառավարության ներկայացուցչի վերաբերյալ հայտարարությունը դա չի բացառում, ապա ի՞նչ դիրքավորում է որդեգրելու Ադրբեջանը:

Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակին երկօրյա սուգ է հայտարարվել, իսկ նախագահ Էրդողանը Իսրայելի գործողությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, Ադրբեջանում իսլամական համերաշխության հրապարակային դրսեւորումներ չեն արձանագրվել, պաշտոնական գնահատականը զուսպ է եւ փաստարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի իրողությամբ, ըստ որի Պաղեստինը պետք է անկախ պետություն ճանաչվի, իսկ Արեւելյան Երուսաղեմը՝ նրա մայրաքաղաք: Դա, իհարկե, նաեւ Իսրայելի պետական քաղաքականության հետ համերաշխություն չէ, բայց որ Բաքուն Պաղեստինի հարցում հակաիսրայելական որեւէ քայլ չի ձեռնարկում, ակնհայտ իրողություն է:

Իրավիճակին նրբություն է հաղորդում Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Ի տարբերություն Իսրայելի, ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ի հարձակումների թիկունքում միանշանակորեն Իրանի ,,ականջները,, չի տեսնում եւ կարծես ջանքեր է գործադրում, որպեսզի Իսրայելը հակաիրանական ռազմական քայլեր չձեռնարկի: Բայց մի բան է հրթիռային հարվածը, բոլորովին այլ, եթե իսրայելական հատուկ ծառայությունները ձեռնարկեն Իրանի բարձրագույն ղեկավարության թիրախային չեզոքացման հատուկ գործողություններ: Այս պարագայում Բաքուն կստանա Իսրայելի հետ համագործակցության ազատություն:

Հատուկ ծառայությունների հնարավորությունների համատեղումը ոչ հրապարակային, գերգաղտնի գործընթաց է, պատասխանատվությունից միշտ կարելի է խուսափել, քանի դեռ հակառակ կողմը չի ունենա փաստական ապացույցներ: Բայց նույնիսկ նման դեպքերում կողմերը գերադասում են չհրապարակայնացնել ունեցած տեղեկությունները կամ կատարվածին երրորդ երկրի մասնակցությունը:

Իսրայելի «վրեժխնդրության ծրագիրը» մեկնարկելու դեպքում Իրանում ներքին անկայունությունից խուսափել չի հաջողվի, իսկ նման իրավիճակը Բաքվին թույլ կտա կոշտացնել Թեհրանի հետ երկխոսության տոնը: Ամենայն հավանականությամբ, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում կազմակերպելու ենթատեքստը Իսրայել-Ադրբեջան հետախուզական կոորդինացիան կանխատեսելու միտում ուներ նաեւ: Չափազանց բարդ խճանկար է ստացվում, եւ Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ-չպահպանմամբ շահագրգռված ուժային կենտրոնների դիրքավորվածությունը, որքանով դիտարկվում է, պայմանավորված է նաեւ Ադրբեջանի կողմնորոշմամբ: Կգնա՞ Ալիեւը Իրանի հետ սրացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում