Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Արցախի լռությունը

Մի շարք լրատվամիջոցների հրապարակումներից հետևում է, որ Սամվել Շահրամանյանը Արցախի մշտական ներկայացուցչության նստավայրում շարունակում է քաղաքական քննարկումները: Առարկայական ի՞նչ հարցեր են քննարկվում՝ այդ մասին աղբյուրները կամ գերադասում են չխոսել, կամ անորոշ ձևակերպումներ անել: Դիտարկվում է միտում, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը կամ առնվազն նրա՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած թևը հակված է Արցախի իշխանության մարմինների վերականգնման տարբերակին: Կիսու՞մ են այդ մոտեցումը Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը կամ ովքե՞ր են կիսում, ովքե՞ր՝ ոչ, պարզ չէ:  Հրապարակային տեսակետ, ամեն դեպքում, ոչ Սամվել Շահրամանյանն է հնչեցրել, ոչ ԱԺ խոսնակի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ոչ էլ՝ խմբակցությունների ղեկավարները կամ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները:

Արցախի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների Երևան անվտանգ տեղափոխվելուց անցել է արդեն ուղիղ երկու շաբաթ: Հայաստանի կառավարությունը հոգում է բռնատեղահանված արցախցիների սոցիալ-կենցաղային կարիքները: Եվրախորհրդարանի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խնդրի թե մարդասիրական, թե քաղաքական կողմը: ԵԽԽՎ-ն ընդունել է համապատասխան բանաձև, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային բոլոր գործընկերների հետ շփումներում և պաշտոնական հայտարարություններում և մեկնաբանություններում հետևողականորեն շեշտադրում է, որ ալիևյան վարչախումբը սեպտեմբերի 19-ին Արցախում իրականացրել է էթնիկ զտումներ: Միջազգային ընկալումը և արձագանքները այնքան հստակ և հասցեական են, որ նույնիսկ Իլհամ Ալիևն է ստիպված խոստովանել, որ Ադրբեջանին հնարավոր է մեղադրանք ներկայացվի:

Իսկ Արցախի իշխանություններից և քաղաքական ուժերից՝ ոչ մի խոսք: Ի՞նչ է նշանակում այս համառ լռությունը, ի՞նչ կա թաքնված դրա տակ: Իրադարձությունները տեղի են ունեցել Արցախում, որոշումներն՝ ընդունվել Ստեփանակերտում: Դրանց քննարկմանը, ձևակերպմանը, համաձայնեցմանը պաշտոնական Երևանը չի ներգրավվել: Ո՞վ պետք է քաղաքական գնահատական հնչեցնի: Ալիևը շուրջ երկու ամիս Հայաստանին մեղադրում էր Ստեփանակերտի հետ Բաքվի ուղղակի երկխոսությանը խոչընդոտելու, հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը տապալելու մեջ: Արցախի իշխանությունները լռում էին, ոչ ոք հրապարակային չէր ասում, որ վերաինտեգրումը մերժում է Ստեփանակերտը, Բաքվի հետ առանց միջազգային միջնորդների երկխոսությունը՝ նույնպես:

Ո՞վ ունի երաշխիք, որ վաղը միջազգային որևէ ատյանում էթնիկ զտումների հարց հարուցելու դեպքում Ալիևը չի հակադարձելու, թե դա Հայաստանի ոտնձգությունն է իր ինքնիշխանության դեմ, միջամտություն է իր երկրի ներքին գործերին: և չի վկայակոչելու Ստեփանակերտի նախ ԼՂՀ-ն լուծարելու մասին որոշումը, ապա և՝ կատարվածի հանդեպ լռությունը: Իրավիճակը պետք է կարողանալ պատկերացնել հակառակորդ կողմի հայացքով. «Իսկ եթե Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման, ինչու՞ այդ մասին չեն խոսում նրա ներկայացուցիչները»-սա է, ամենայն հավանականությամբ, լինելու Ալիևի պատասխանը միջազգային հանրությանը:

Աշխատավարձերի, թոշակների, նպաստների և սոցիալական այլ հատկացումների խնդիրը, համոզված կարելի է ասել, Հայաստանի կառավարությունը լուծելու է: Կարգավորվելու են նաև բռնատեղահանվածների տանելի կենցաղի կազմակերպման հետ կապված մեծ և մանր հարցերը: Բայց քաղաքական և տեղեկատվա-քարոզչական աշխատանքների մեծ մասի պատասխանատվությունը Արցախի իշխանությունների կամ նրա ներկայացուցիչների վրա է: Ժամանակն անցնում է: Շարունակվող լռությունը արդեն ոչ միայն արտառոց, այլև կասկածելի է թվում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում