Thursday, 23 07 2026
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ

Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է. ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են տարվա լավագույն մանկավարժները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 5-ին հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 2 ծրագիր:

Ողջունելով ուսուցչական համայնքի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, երբ ուսուցիչն ամեն օր հավելյալ ջանք և հետևողականություն պետք է ցուցաբերի իր աշխատանքում: «Իհարկե, շատ դժվարին օրեր ենք ապրում, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև կրթական համակարգի վրա ու կրկնապատկում անելիքները, քանի որ այսօր առաջնային խնդիր ունենք աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սովորողներին, ուսուցիչներին ու գործընկերներին: Անգնահատելի է այն աշխատանքը, որ դուք անում եք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության և կամավորական աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցները պատվով են դուրս գալու այս դժվարին իրավիճակից. «Պատկերացնում եմ, թե այս օրերին որքան բարդ է մտնել դասարան, պատասխանել աշակերտների տարատեսակ հարցերին, խոսել այն թեմաներից, որոնց մասին խոսելու ձևն ու մոտեցումը դեռ պետք է գտնենք և միաժամանակ ապահովել կրթություն այն երեխաների համար, որոնք անցել են սարսափելի փորձությունների միջով, տեսել և ապրել են իրավիճակներ, որոնք չպետք է տեսնեին: Միևնույն ժամանակ պետք է աշխատել նրանց հետ ու տալ այն ջերմությունն ու հոգատարությունը, որը կօգնի մեղմել այս օրերի բոլոր սարսափները, պետք է դառնալ հյուրընկալ թիմ մեր բոլոր ուսուցիչների համար, որոնք այստեղ են ու պետք է տեղ գտնեն մեր դպրոցներում:

Կրթությունն այն համակարգն է, որը կարող է առաջ տանել պետությունը: Դպրոցի և ուսուցչի վրա դրված գործի պատասխանատվությունն այսօր ավելի քան մեծ է, և հենց դա է մեզ ուժ տալիս իրականացնելու և վերաիմաստավորելու այս կարևոր աշխատանքը»։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով «Տարվա լավագույններ» մրցույթին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հայտերի որակը շարունակաբար բարելավվում է, և դրա հիմքում դրված նպատակները՝ կրթության համակարգում նորարարությունների, ստեղծագործ մտքի ու նախաձեռնողականության խթանումը, լիովին կյանքի են կոչվում:

«Սա դառնում է մի մեխանիզմ, որի միջոցով կրթական համակարգում ստեղծվում է հնարավորություն այդ գաղափարները տեղ հասցնելու, զարգացնելու ու տարածելու համար»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաև գնահատող հանձնաժողովին՝ սեղմ ժամկետներում իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքի ու շարունակական համագործակցության համար:

Նշվում է, որ մանկավարժներին շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ոգևորիչ է համարել հատկապես այն փաստը, որ հաղթողների մեջ էին նաև տղամարդ մանկավարժներ, որոնց ներկայությունը պետք է խրախուսվի ուսումնական հաստատություներում:

«Շատ ուրախ եմ, որ մրցույթն ընդգրկում է լայն աշխարհագրություն, որ թեմաները բազմազան են և մասնակցել են տարբեր հաստիքների ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ կրթական համակարգի բոլոր օղակներում պատշաճ աշխատանք է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ տարեցտարի ուսուցիչների ոգևորությունը կմեծանա և մրցույթին դիմողների թիվը կավելանա:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում «Տարվա լավագույններ 2023» մրցույթի հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական մրցանակներով: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Շնորհակալագրերի են արժանացել նաև գնահատող հանձնաժողովի անդամները:

«Տարվա լավագույններ 2023» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում ներկայացվել է 160 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 18 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում՝ 4 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 12 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում՝ 5, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում հայտ չի ներկայացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում