Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ԱՄՆ նախագահի նամակի «մեխը»

«Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»: Այդ մեջբերումը Հայաստանի վարչապետին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակից է, որ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը: Նախ, անհրաժեշտ է նկատել Փաուերի գործոնը: Ես անդրադարձել եմ այդ հանգամանքին մի քանի անգամ, դեռևս այն շրջանից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը իր պաշտոնամուտից հետո մտադիր է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի պաշտոնում նշանակել Փաուերին: Փաուերը ԱՄՆ դիվանագիտության այն հազվադեպ ներկայացուցիչներից է, որոնք իսկապես բավականին ընդգծված ջերմ տրամադրվածություն և վերաբերմունք ունեն հայ ժողովրդի հանդեպ: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում, որ Հայաստանին կամ հայությանն առնչվող հարցերում նրանք առաջնորդվում են այդ վերաբերմունքով, և ոչ թե ԱՄՆ պետական ռազմավարական շահով: Այդուհանդերձ, անձնական մոտեցումները ոչ վճռորոշ, սակայն թեկուզ փոքր հանգամանք լինելով կարող են որոշակի հարցերում լինել հնարավորություն:

Փաուերն այդ իմաստով Հայաստանի համար կարող է լինել ամերիկյան կատռավարության հետ արդյունավետ աշխատանքի կարևոր հնարավորություն: Սակայն, անշուշտ, կրկնեմ, որ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր պետական և ռազմավարական շահով, այդ թվում նաև նախագահ Բայդենի նամակը փոխանցող Փաուերը: Իսկ նամակում առանցքային, էական հանգամանքը, նամակի մեխը ըստ էության հենց այդ է: Նկատենք, ԱՄՆ նախագահը ոչ թե վարչակազմի աջակցություն է հայտնում Հայաստանի սուվերենությանը, անկախությանն ու տարածքային ամբողջությանը, այլ աջակցությունը հայտնում է Հայաստանի «ձգտմանը» դեպի խաղաղություն, արդեն որը կերաշխավորի սուվերենություն, անվտանգություն, ժողովրդավարություն, տարածքային ամբողջություն: Սա  առաջին հայացքից աննշան, սակայն խիստ էական տարբերություն է, երբ աջակցություն հայտնվում է խաղաղության ձգտմանը, և միայն այդ ձգտման արդյունքն է, որ ըստ նամակի հեղինակի կարող է լինել Հայաստանի սուվերենության երաշխավոր: Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահը դե ֆակտո ասում է, որ ԱՄՆ չի երաշխավորում ոչինչ, եթե Հայաստանը չի կարողանում համաձայնության գալ Բաքվի և Անկարայի հետ: Մինչդեռ, հենց այստեղ է գլխավոր, առանցքային խնդիրը ՝ այդ խաղաղությանը հասնելու բովանդակությունն ու դրա շուրջ համաձայնության հնարավորությունը, առավել ևս, եթե հաշվի առնենք, թե ինչ է հայտարարել Թոււրքիայի նախագահ Էրդողանը  Նախիջևանից Անկարա վերադառնալիս: Նա հայտարարել է, թե կա խաղաղության հնարավորություն և հուսով են, որ Հայաստանը «կամք կցուցաբերի» և չի ձգձգի այդ հնարավորությունն օգտագործելը: Եվ այդօրինակ հայտարարությունները առաջացնում են հարց, թե ո՞րն է խաղաղության ձգտման գինը Հայաստանի համար, ի՞նչ կամքի է սպասում Թուրքիայի նախագահը, հաշվի առնելով Անկարայի և Բաքվի առավելապաշտական քաղաքականությունը: Այն, որ ԱՄՆ աջակցում է խաղաղության ձգտումը, ոչ թե ինքնին սուվերենությունն ու տարածքային ամբողությունը, միանգամայն հասկանալի է, որովհետև Ադրբեջանի և Անկարայի հետ Հայաստանի հարաբերության ներկայիս տրամաբանության ու բովանդակության պարագայում ստանձնել Հայաստանի անվտանգության, սուվերենության աջակցություն, նշանակում է ստանձնել Թուրքիայի և Ադրրբեջանի հակառակորդի կարգավիճակ: Դա չի բխում ԱՄՆ շահից, ինչպես չի բխում որևէ այլ խաղացողի շահից: ԱՄՆ այդ մասին ասում է փաստացի բավականին բաց տեքստով, և Հայաստանն է պատասխանատու, թե ինչպես է հասկանում այդ տեքստը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում