Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանի երկայնքով և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից զինտեխնիկա կուտակելու և զորաշարժեր իրականացնելու մասին հարցին՝ շեշտելով, որ այդ եղանակով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ինչ-որ բան պարտադրել։
Ալեն Սիմոնյանը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում:
«Ոչ միայն զորք կուտակելով, այլև մեր դիրքերի, սահմանների ուղղությամբ հարձակումներ իրականացնելով՝ փորձ է արվում մեզ ինչ-որ բան պարտադրել: Դրա մասին ուղղակի բաց խոսվում է, հարևան երկրի ղեկավարը դրա մասին բաց խոսում է՝ ընդունելով, որ նման ապօրինի գործունեություններ է իրականացնում: Բայց ես պետք է ասեմ, որ քանի դեռ Հայաստանի ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին, մենք բանակցային գործընթացների մեջ պինդ ենք և շարունակելու ենք պինդ լինել»,- նշեց Սիմոնյանը:









































