ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական հերթական ագրեսիային:
ԱԺ-ում փակ նիստից առաջ լրագրողները ԳՇ պետին հիշեցրել են թերացումների վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին:
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան»,-ասել է ԳՇ պետը:
Հարցին, թե ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չի կատարվել՝ Ասրյանը պատասխանել է՝ «պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:









































