Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Խոսել և նպատակադրել խաղաղություն, որին տանող ճանապարհը անցնում է պատերազմի պատրաստվելով

2020 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանի իշխանությունը առաջ քաշեց «խաղաղության օրակարգի» հռետորաբանությունը, «խաղաղության դարաշրջանի» նպատակադրումը, ադրբեջանական ամեն սադրանքիցղ հետո՝ մեծ, թե փոքր մասշտաբի, հնչում է ընդդիմախոսությունը՝ «սա՞ է ձեր խաղաղության օրակարգը կամ դարարջանը»: Եվ, որպես կանոն արձանագրվում է, որ իշխանության այդ քաղաքականությունը տապալվել է: Եթե Հայաստանի քաղաքական մեծամասնությունը, քաղաքական ղեկավարությունը, քաղաքականության մշակողներն ու որոշում կայացնողները իրենք էլ անկեղծորեն հավատացել են խաղաղության օրակարգի և դարաշրջանի հնարավորությանը և իրականանալիությանը, ապա այստեղ իհարկե գործ ունենք աղաքական ծայյրաստիճան անհամարժեքության հետ, և վտանգավոր անհամարժեքության հետ:

Բայց, քաղաքական համարժեքությունը Հայաստանից պահանջում էր խաղաղության հռետորաբանություն, խաղաղության օրակարգի նպատակադրում: Դա պրագմատիկ պահանջ է՝ իրավիճակից բխող ռացիոնալ պահանջ, որովհետև նա, ով չափազանց բարդ ռեգիոնում զգալիորեն թույլ օղակի դերում է, պետք է շատ ավելի զուսպ և զգույշ հռետորաբանությամբ կարողանա շահել ուժ հավաքելու և ամրանալու ժամանակ ու տարածություն: Այդ ամրությունն է, որ հետո պետք է Հայաստանին տա հռետորաբանությունը որոշակիորեն ուժգնացնելու ռեսուրս, ի պատասխան Ադրբեջանի վերջնագրային և շանտաժային հռետորաբանության ու քաղաքականության: Հետևաբար, Հայաստանում իրավիճակի գնահատման քաղաքական որոշակի անհամարժեքության վկայություն է դառնում խաղաղության օրակարգի կամ դարաշրջանի մասին հռետորաբանության թիրախավորումը:

Ուշադրոության, ընդդիմախոսության, մանրակրկիտ դիտարկման և մանրազնին հայացքի ներքո պետք է լինի այն, թե ընթացիկ կառավարման աշխատանքում ինչպիսին է Հայաստանի թե տնտեսական, թե պաշտպանական, թե իրավա-քաղաքական կարողությունների համալրման, ձևավորման, ամրացման, վերականգնման, այդ բոլոր ուղղություններում «գեներացիոն» մեխանիզմների  և ինստիտուտների կազմավորման աստիճանը, որակը, արդյունավետությունը: Դա է, որ պետք է լինի անընդհատ քննության առարկա: Արտաքին, անվտանգային ոլորտում պետք է քննության առարկա լինի ընթացիկ իրավիճակն ու դրա շուրջ առարկայական զարգացումները, բայց ամենևին ոչ «խաղաղության դարաշրջանի» հանգամանքը, որը գործնականում ստանում է մանիպուլյատիվ բնույթ, այսինքն վերացարկում է քննադատությունն ու ընդդիմախոսությունը, ըստ այդմ՝ դրանով զբաղվողների անմիջական պատասխանատվությունը իրավիճակի ներքին ու արտաքին կոնկրետ զարգացումների համար: Հայաստանը պետք է խոսի խաղաղությունից, բայց պատրաստվի պատերազմի, և հենց այդ պատրաստվածությունն է, որ պետք է մեծացնի Հայաստանի ու Արցախի համար խաղաղության, գոնե կայունության հնարավորությունն ու հավանականությունը: Այդ խնդիրը Հայաստանի առաջ եղել է միշտ, առավել հրատապ է այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում