Վրաստանում ևս Հայաստանի համար փակ դռներ չկան, բայց քիչ մարդ կա, որ ուզում է այդ դռներով անցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը կարծում է, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին ռազմավարական մակարդակ և բովանդակություն հաղորդվի․ «Հայաստանը պետք է ռազմավարական վերանայման ենթարկի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Հայաստանն ու Վրաաստանը բազմաթիվ անելիքներ ունեն միմյանց հետ, փորձում ենք այդ քարը դնել»: