Thursday, 23 07 2026
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ

Նպատակը՝ ամեն կերպ ՌԴ-ին արդարացնելն է․ դա գործակալական մոտեցում է, որը գեներալին պատիվ չի բերում

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույց է տվել խորհրդարանում և անդրադարձել Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովին ու հնարավոր զարգացումներին։

Լրագրողի դիտարկմանը և հարցին, թե Փաշինյանը պահանջել է ՀԱՊԿ մյուս երկրներից, որոնք Ադրբեջանի հետ և ռազմաքաղաքական, և լուրջ դաշնակցային հարաբերություններ մեջ են, ագրեսոր ճանաչել Ադրբեջանին։ Այդ դեպքում ի՞նչ վտանգավոր հետևանքներ կունենայինք այստեղ, այսինքն՝ ՀԱՊԿ-Ադրբեջան ուղիղ առճակատում տարածաշրջանում, կարո՞ղ էր այս վտանգը լինել, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեր այդ փաստաթղթով Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, Օհանյանը պատասխանել է բառացիորեն հետևյալը․ «Այն, որ Ադրբեջանը ագերսոր է, մենք բոլորս գիտենք։ Այն, որ Ադրբեջանը ագրեսիայի արդյունքում է կարողացել բռնազավթել Արցախի և ՀՀ որոշ հատվածներ, միանշանակ է։ Եվ այն, որ ՀՀ-ն մեր Սփյուռքի հետ միասին միջազգային հարթակում լուրջ աշխատանք պետք է տանի, որպեսզի այդ ագրեսորի կերպարում Ադրբեջանին ներկայացնի և դատապարտի, դա միանշանակ է։ Բայց այսօր նաև ուժի կիրառման հետ կապված հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, ես գտնում եմ, որ կարող է հետագայում լուրջ բախման արդյունք հանդիսանալ, ավելի մեծ բախումների տանել»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Օհանյանին լսելիս տպավորություն է ստացել, թե ՌԴ Պետդումայի որևէ փորձագետի է լսում․ «Սեյրան Օհանյանն այն մարդկանցից է, որն  այդպես էլ մեզ չբացատրեց՝ 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՀ զինված ուժերը գործել են  որպես ՀՀ զինված ուժե՞ր, թե՞ ռուսական բանակի  զորախումբ։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինքն ի՞նչ էր անում Շուշիում, և ինչու վերադարձավ նախքան հանձնելը»,-նկատեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ պատերազմի ժամանակ երկու մեծ աղետ է եղել, մեկը՝ Ջրականում, որտեղ, Շիրինյանի խոսքերով,  Օհանյանի որդին է եղել, մյուսը՝ Շուշիիում, որտեղ նա անձամբ է եղել։

Քաղաքագետը նշեց՝ որևէ իրադարձություն պետք է կա՛մ Հայաստանի Հանրապետության տեսակետից  մեկնաբանեն, կա՛մ հայտարարեն, որ հայ ժողովրդի հետ կապ չունեն ու գործում են  մետրոպոլիայի հրամաններով․ «Նրանք հիմա առաջ են մղում Ռուսաստանի շահերը՝ աշխատելով մեր դեմ, հնարավոր է անգամ ռուսական վարձատրություն էլ ունեցած լինեն։ Այդ մարդը շատ տարօրինակ զինվորական է։ Իրենք պետք է այդ հարցը բացատրեն՝ որպես ո՞ր բանակի սպա են գործել, Հայաստանի Հանրապետությա՞ն,  թե՞ Ռուսաստանի՞ և կատարել են Ռուսաստանի կամքը հայկական բանակը ջախջախելու համար, և դարձել են ռուսական պետության դվոռնիկ։ Եթե այդքան բան գիտեին, պետությունն իրենց ձեռքն էր, թող պետություն ստեղծեին, հիմա պարզվում է  ամեն ինչ գիտեն։ Իրենք բոլորը նախկին բանդայի անդամներն են, թող մեր ժողովրդին բացատրեն՝ ինչու է այդպես եղել, թե չէ Պետդումայի դվոռնիկ լինելը կա ու կա։ Թող ուկրաինացիներին  նայեն, գետինը մտնեն»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն արձանագրում է, որ այս պահին ՀՀ կառավարությունը ՀԱՊԿ-ից միայն քաղաքական գնահատական է պահանջում․ «Այդպիսի գնահատական հնչեցրել է Եվրամիությունը, Եվրախորհուրդը , ԵՄ առանձին պետություններ և ոչ մի պարագայում բախումներ չեն եղել։ Իսկ ՀԱՊԿ-ը դա պարտավոր էր անել,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշում է՝  եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական հնչեցներ, ապա Սեյրան Օհանյանը կասեր՝  տեսեք ինչ լավն է ՀԱՊԿ-ը, բայց քանի որ չի հնչեցրել, հիմա ամեն կերպ փորձ է արվում արդարացնել այդ կազմակերպությանը․ «Այսինքն՝ իրենց համար ՀԱՊԿ-ում մնալը գլխավոր գիծն է, իրենք ամեն կերպ պետք է ՌԴ քաղաքականությունն  արդարացնեն, որքան էլ դա հակասող լինի Հայաստանի Հանրապետության  շահերին։ Գործակալական մոտեցում է, որը գեներալին, հայկական բանակին պատիվ չի բերում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում