Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Սա ստիպողական քայլ է, որովհետև դեռևս Հայաստանում չունենք բարեվարք հարկ վճարող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել, որը թույլ է տալիս բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները առանց դատարանի որոշման ձեռք բերել: Կարծիք կա, որ սա հարվածի տակ է դնելու բանկային համակարգը, և կարծեք թե բիզնեսի հետևից ընկնելու միտում կա: Ինչպիսի՞ն է ձեր տեսակետը, ունե՞ք արդյոք մտահոգություններ:

Մտահոգություններ, բնականաբար, կան բիզնեսի գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու մասով: Այն երկրներում, որտեղ հարկ վճարողի պատասխանատվության բարձր մակարդակ չկա, այսինքն՝ չկա վստահություն, որ հարկ վճարողն իր ծախսերի, եկամուտների մասին տեղեկատվությունն ամբողջական բացահայտում , այդ երկրներում ստվերը, բնականաբար, մեծ ծավալ է կազմում: Եվ նման երկրներում այսպիսի որոշումները ստիպողական քայլ են:

Հիմա եթե անդրադառնում ենք կոնկրետ Հայաստանին, ապա պետք է ասենք, որ Հայաստանն այս առումով եզակի երկիր չէ, հետխորհրդային շատ երկներում դա կա, օրինակ, Ռուսաստանում վաղուց է գործում, որ բանկերը պարտավոր են հարկային մարմնի դիմումի հիման վրա 5 օրվա ընթացքում տրամադրել տվյալ անձի բանկային հաշվից կատարված գործարքների, ելքերի և մուտքերի մասին տեղեկատվություն: Ավելին ասեմ, նույնիսկ առանց հարկային մարմնի պահանջի, բանկերը օրենքի պահանջով տրամադրում են տեղեկություն հարկային մարմնին տվյալ անձի կողմից այնպիսի գործարքների մասին, որոնք նա նոր է իրականացնում, ասենք, հաշիվ է փակում կամ հաշիվ է բացում: Դա բանկային օրենսդրության պահանջ է: Իսկ հարկային օրենսդրության պահանջ է, որ հարկային մարմնի դիմումի հիման վրա տրամադրեն տեղեկություն տվյալ անձի կողմից իրականացված գործարքների մասին: Ավելին, դա արվում է ոչ միայն հարկային մարմնի, այլ նաև հարկադիր կատարման ծառայության, Հաշվեքննիչ պալատի դիմումների հիման վրա: Այսինքն այն մարմինների, որոնք պետք է տվյալներ ստանան ավելի օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար:

Ձեր կարծիքով ինչո՞ւ հիմա ներկայացվեց այս նախագիծը:

Դա ուղիղ կապ ունի նրա հետ, որ մենք հիմա անցնում ենք անկանխիկ շրջանառության: Տեսեք, նախկինում կանխիկ գործարքների չափը շատ էր, հիմա 300 հազար դրամը գերազանցող ցանկացած գործարք պետք է իրականացվի անկանխիկ եղանմակով, այսինքն բանկային համակարգի միջոցով: Բացի դրանից, եթե հիշում եք, նաև օրենք ընդունվեց, որ խաղադրույքները, որ կատարվում են, արդեն բանկային հաշվի միջոցով պետք է կատարվեն, կանխիկ խաղադրույքներ չեն արվում: Բնականաբար, այդ ոլորտում բավական մեծ ստվերային շրջանառություն կա այն իմաստով, որ այն մարդիկ, որոնք խաղադրույքներ են անում կանխիկով, դա որևէ կերպ հնարավոր չէր վերահսկել: Այդ մարդիկ մեծ եկամուտներ են տնօրինում, խոսքը մնր խաղացողների մասին չէ: Օնլայն կազինոներում մեծ գումարներ են շրջանառվում: Գործող օրենքով հարկային մարմինը պետք է դիմեր դատարան, սպասեր դատարանի վճռին, որը կարող էր տևել տարիներ, իսկ այդ ընթացքում այդ մարդը կարող էր ընդհանրապես Հայաստանում չլինել, կմ հետքերն այնպես մաքրեր, որ հնարավոր չլիներ այդ գործարքի մասին օբյեկտիվ բան իմանալ: Հետևաբար, եթե կան կասկածներ, ավելի համարժեք արձագանքի համար, պետք է հարկային մարմնին տրամադրվեն այդ տվյալները: Այո, մի տեսանկյունից սա բանկային գաղտնիքի ինստիտուտի մասով խնդրահարույց է, բայց Հայաստանը այս առումով եզակի երկիր չէ: Սա ստիպողական քայլ է, որովհետև դեռևս Հայաստանում չունենք բարեվարք հարկ վճարող: Բոլորին, իհարկե, չի վերաբերվում, բայց ընդհանուր պրակտիկան դա է ցույց տալիս: Սա ստիպողական քայլ է, որպեսզի ձևավորվի այն պրակտիկան, որ մարդը իր եկամուտների ու ծախսերի մասին հայտնի, ավելի թափանցիկ լինի, և մարդիկ իրենց հասանելիք հարկային պարտականությունները բարի կամքով կատարեն: Սա դրան էմիտված: Սա ամբողջական բարեփոխումների շղթայի շարունակությունն է:

Այս փոփոխությունը տնտեսվարողների մոտ լուրջ հակազդեցություն չի առաջացնի՞:

Եթե մարդը ինչ-որ բան թաքցնելու, մտածելու բան չունի, չեմ կարծում, թե սա իրեն անհանգստացնելու է: Տեսեք, եթե հարկային մարմինը դիմեր դատարան, դատարանը վճիռ կայացներ, այդ տեղեկատվությունը, միևնույն է, հարկային մարմնին տրամադրվելու էր: Ուղղակի այդ ժամանակ հնարավոր չէր կատարել այն կանխարգելիչ գործողությունները, որոնք պետք է այդ գործարքի հետևանքները մեղմեին պետության համար: Այսինքն՝ սա արվում է նման դեպքերին ավելի օպերատիվ արձագանքելու համար: Նույնիսկ Շվեյցարիայում, եթե դատարանը վճիռ կայացրեց, պետք է բանկային գաղտնիքը բացահայտեն: Ուղղակի Շվեյցարիայում դա կարող է տևել օրեր, իսկ մեզ մոտ տարիներ են տևում: Հետևաբար, սա անհրաժեշտ քայլ էր, որպեսզի ավելի օպերատիվ կարողանան տվյալներ ստանան:

Այսինքն՝ եթե մենք վկայակոչում ենք բանկային գաղտնիքի ինստիտուտը, որը ձևավորվել է հիմնականում գործում է եվրոպական երկրներում, այնտեղ հարկ վճարողների բարեվարքության հետ մեծ խնդիրներ չունեն: Այսինքն՝ ծայրահեղ դեպքերում դատարանի վճռով այդ որոշումը կկայացվի և կտրամադրվի համապատասխան տեղեկություն, իսկ մեզ մոտ դա կարող է տևել շատ երկար, ինչն արդեն անիմաստ կդարձնի դրանից բխող և հակազդող գործողությունները: Հնարավոր է դրա արդյունքում պետությունը նաև վնասներ կրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում