Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Փաստացի հացադուլի մեջ ընկած են քրեական գործեր․ իրավապաշտպան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հացադուլի հետևանքով դատապարտյալի մահի մասին։ Գրառման մեջ ասվում էր, որ փաստացի, այն ազատազրկված անձինք, որոնք դիմում են ծայրահեղ քայլի՝ հացադուլի, մեծիվ մասամբ խնդիրներ ունեն իրենց քրեական գործերի հետ։ Երբ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այցելում է հացադուլ հայտարարած անձանց, երբեմն բախվում է անհաղթահարելի ու մեր լիազորությունների շրջանակում չգտնվող խնդիրների, այն է քրեական գործերի հետ կապված անհամաձայնության։ Մի դեպքում հացադուլ հայտարարած անձը ակնհայտ անհամաձայնություն է հայտնում քննիչի գործողությունների հետ, մյուս դեպքում՝ դատավորի, բայց մենք որևէ կերպ չենք կարողանում միջամտել, քանի որ քրեական գործերի հետ կապված հարցերի շրջանակը մեր դիտարկման տիրույթում չէ, մենք կարող ենք բարձրացնել ազատազրկված անձանց ցանկացած խնդիր, հասցնել լուծման, ինչն էլ անում ենք, եթե խնդիրը քրեակատարողական ծառայության, քրեակատարողական բժշկության կամ կրթության շրջանակներում է։

Ցավոք, քրեական գործերի հետ կապված խնդիրները գերակշռում են հացադուլ հայտարարած ազատազրկվածների շրջանում ու երբ խոսում, բացատրում ես, որ պետք է պայքարեն, շարունակեն իրենց պայքարը իրավական ճանապարհով ու հացադուլը միայն թուլացնելու է, երբեմն հուսահատության եզրին հասած մարդիկ ասում են, որ դիմում են ծայրահեղ քայլի, գնալու են մինչև վերջ, որ քննիչի կամ դատախազի սրտին դարդ լինի իրենց մահը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Զառա Հովհաննիսյանը նշեց,որ խնդիրը նրանում է, որ անգամ հացադուլի պարագայում չեն կարողանում որևէ կերպ միջամտել հարցի լուծմանը, որովհետև դա իրենց մանդատի լիազորություններով չի թույլատրվում․ գործը դատաիրավական համակարգի տիրույթում է, ոչ թե քրեակատարողական։ Դատաիրավական համակարգում մարդիկ ծանր պրոցեսների միջով են անցնում, հաճախ անհամաձայն լինում իրենց քրեական գործի հետ կապված որևէ բանի հետ ու այդտեղ նրանք միջամտել չեն կարողանում ։ Փաստացի հացադուլի մեջ ընկած են քրեական գործեր։

Իրավապաշտպանի նշմամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներից է կախված խնդրի լուծումը։ Պետք է փորձել նման անձանց հետ լեզու գտնել, դատական գործերը հաճախ երկարաձգվում են, բազում դժվարություններ են առաջանում ու չգիտենք, թե ինչ գործողություններ պետք է կատարվեն, որ մարդիկ կրկին վստահեն ու վստահ լինեն, որ իրենց հանդեպ կատարված անարդարության մասին կարող են բարձրաձայնել ու դա լուծում ստանա, ոչ թե դրա համար ստիպված լինեն դիմել հացադուլի տարբերակին։ Ցավոք, դա իրենց որոշումն  է ու իրավապաշտպանները ոչինչ անել չեն կարող, քանի որ անձը գիտակից լինելով՝ նրանք հրաժարվում են ուտելուց․ դա նրանց իրավունքն է՝  հացադուլի միջոցով արտահայտել իրենց անհամաձայնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում