Thursday, 23 07 2026
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար

Փողոցում հաղթեց հանրությունը, բայց պարտված է մնում ավելի լայն խնդրի

Հայաստանի խորհրդարանական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի փողոցային՝ «Դիմադրության» շարժումը ավարտվեց այնպես, ինչպես սկսել էր՝ առանց հանրային շոշափելի աջակցության: Սրա պատճառների մասին հնարավոր է խոսել թե կարճ, թե երկար, և այդ խոսակցության առիթներ եղել են ու կլինեն: Տվյալ պարագայում արձանագրենք, որ փողոցում ոչ թե ընդդիմությունը պարտվեց քաղաքական իշխանությանը, կամ նախկին համակարգը հերթական անգամ պարտվեց նոր իշխանությանը, կամ  հեղափոխությունը հաղթեց նախկին իշխանությանը հերթական անգամ, այլ փողոցում հաղթեց Հայաստանի հանրությունը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ հաղթանակը հանրությունը խոշոր հաշվով տարավ ինքն իր նկատմամբ, որովհետև պարտվածի վիճակում ոչ թե ներկայիս ընդդիմություն-նախկին կառավարող համակարգն է, այլ ընդդիմություն հասկացությունն ու ինստիտուտը ընդհանրապես: Եվ ամբողջ հարցն այստեղ է՝ ինչպես լուծել խնդիրը, որ Հայաստանում ընդդիմություն ինստիտուտը չլինի քաղաքականապես պարտված, կամ այլ կերպ ասած՝ երկրում ընդդիմության ինստիտուտ լինի, որը հանրային լեգիտիմության իմաստով կլինի հավասարակշռված:

Լեգիտիմությունը, ընդ որում, ամենևին հանրային համակրությունը կամ հավանությունը չէ, այլ այն, որ անգամ ընդդիմության համախոհ չեղած հանրային շերտերը այդուհանդերձ ընդունում են քաղաքական պայքարի այն հարաբերակցությունը, որ լինում է տվյալ պահի իշխանության և տվյալ պահի ընդդիմության միջև: Ահա դա է ներկայիս խնդիրը, որ չկա այդպիսի հարաբերակցության հանրային կայուն լեգիտիմություն, ինչը նշանակում է, որ Հայաստանում չկա ընդդիմության կենսունակ լեգիտիմությամբ ինստիտուտ: Այստեղ է, որ հանրությունը հաղթում է, այլ կերպ ասած թույլ չի տալիս իր իսկ մերժած համակարգի քաղաքական ռեստավրացիայի փորձ, բայց փոխարենը շարունակում է «ձեռնունայն», «դատարկաձեռն» մնալ քաղաքական գործիքակազմի իմաստով: Իսկ դա հանրության պարտություն է, Հայաստանի պարտություն է, որը շարունակվում է արդեն շատ երկար, գործնականում ձգվում անկախության երեք տասնամյակի ընթացքում՝ այդպես էլ որևէ կերպ ինստիտուցիոնալ և մշակութային առումով չկայացած քաղաքական համակարգի բացակայությամբ: Այն, ինչ հերթական անգամ դրսևորվեց հայաստանյան փողոցում և հրապարակում, դե ֆակտո իրապես ճգնաժամի դրսևորում էր, բայց ոչ թե լեգիտիմ ընդդիմության հանդեպ ոչ լեգիտիմ իշխանության առավելության բնույթ ունեցող ճգնաժամի, այլ քաղաքական համակարգի չկայացածության:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում