Wednesday, 22 07 2026
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Ուկրաինան կոչ է անում տրամադրել պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ զենքեր

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմաճակատում օգտագործվում է 155 միլիմետրանոց 150 հաուբիցաներ, սակայն զորքերին անհրաժեշտ են ավելի հեռահար հրետանային համակարգեր

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը թվարկել է Ռուսաստանին հաղթելու համար անհրաժեշտ զինատեսակներն ու դրանց քանակությունը: Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի՝ պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանին Ուկրաինայից դուրս մղելու համար անհրաժեշտ է հավասարակշռել ծանր սպառազինությունը։

Այն, որ Ուկրաինային անհրաժեշտ են հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր, հունիսի 12-ին հայտարարել է նախագահ Վոլոդիմեր Զելենսկին իր տեսաուղերձում։

«Նման համակարգերի մատակարարումը հնարավոր է եղել այս տարի, անցյալ տարի և նույնիսկ ավելի վաղ։ Ստացա՞նք դրանք: Ոչ: Արդյո՞ք դրանք անհրաժեշտ են: Այո՛։ Այս հարցին արդեն տրվել է 2606 դրական պատասխան՝ ռուսական տարբեր թեւավոր հրթիռների տեսքով, որոնք խոցել են Ուկրաինայի քաղաքները»,- ասել է նա։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ զավթիչների առանցքային մարտավարական նպատակը չի փոխվել.

«Սևերոդոնեցկում ճնշում են գործադրում. այնտեղ շատ կատաղի մարտեր են ընթանում՝ բառացիորեն յուրաքանչյուր մետրի համար։ Եվ ճնշում են նաև Լիսիչանսկի, Բախմուտի, Սլավյանսկի և այլ ուղղությամբ: Ռուսական բանակը փորձում է պահեստային ուժեր բերել Դոնբաս։ Բայց այսօր ի՞նչ ռեզերվներ կարող են նրանք ունենալ։ Չի բացառվվում, որ նրանք կփորձեն մարտի նետել վատ պատրաստված ժամկետային զինծառայողներին և նրանց, ում հավաքագրել են գաղտնի մոբիլիզացիայի միջոցով»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նաև հունիսի 13-ին նշել է, որ կգա ժամանակը, երբ Մարիուպոլը կրկին ազատ կլինի, և Ուկրաինայի դրոշը կվերադառնա յուրաքանչյուր քաղաք և գյուղ, որն այս պահին օկուպանտների ձեռքում է։

Պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական Յուրի Սակը Deutsche Welle-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ Ուկրաինան ստացել և օգտագործում է 155 մմ տրամաչափի 150 հաուբիցներ, սակայն անհրաժեշտ են ավելի շատ հեռահար հրետանային համակարգեր։

«ԱՄՆ-ն ասել է, որ Ուկրաինային կտրամադրի չորս HIMARS համակարգեր։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի MLRS համակարգեր: Ներկայումս Ուկրաինային անհրաժեշտ են մոտ 100 այդ համակարգերից, որպեսզի կարող լինենք անցնել հակահարձակման և ազատագրել մեր հողերը»,- ասել է Յուրի Սակը։

Քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Կոչետկովն ընդգծում է, որ հակահարձակման համար Ուկրաինային անհրաժեշտ են ոչ միայն զենքի որոշակի տեսակներ, այլև անհրաժեշտ քանակությամբ բարձր ճշգրտության տեխնիկա։

«Մինչ այդ կռվում էինք մեր տրամադրության տակ գտնվող խորհրդային զինամթերքով ու տեխնիկայով, որն արդեն սպառվում է: Տանկերի, զենքերի թիվը նվազել է: Այսօր մենք ակնհայտորեն չունենք այդ զենքերը, և օկուպանտներն այս հարցում ունեն առավելություն»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին ասել է Ալեքսանդր Կոչետկովը։

Նա նշում է, որ Արևմուտքը երբեք չի պատրաստվել նման պատերազմի, և, հետևաբար, այս փուլում Ուկրաինային անհրաժեշտ զենքի պաշարները, ակնհայտորեն, այն քանակի չեն, ինչ անհրաժեշտ է։

Քաղաքական հետազոտությունների Penta կենտրոնի գործադիր տնօրեն Օլեքսանդր Լեոնովն էլ նշում է, որ Արևմուտքը փոխանցում է անհրաժեշտ սպառազինությունը, սակայն ուկրաինացիներին նոր տեխնիկան տիրապետելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։

«Նախ ուկրաինացի զինվորականներին ուղարկում են Արևմուտք, որտեղ նրանց պատրաստում են։ Նրանք հետագայում իրենք են պատրաստում մնացած ուկրաինացի զինվորականներին: Երկրորդ կետն այն է, որ Արևմուտքը միշտ չէ, որ ունի այս կամ այն զենքի բավարար քանակության պաշար։ Եվրոպական երկրներից շատերը, որոնք մեզ հաուբիցներ են տալիս, վաղուց չեն պատերազմել։ Գերմանիան իսկապես դանդաղեցնում է զենքի մատակարարումը, ու դա պայմանավորված է նրանով, որ Անգելա Մերկելի օրոք Գերմանիան ակտիվորեն զինաթափվում էր, և այսօր նրանց համար բավականին դժվար է ինչ-որ բան փոխանցել, որպեսզի դա չազդի հենց Գերմանիայի անվտանգության վրա»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին ասում է Ալեքսանդր Լեոնովը։

Նա նաև կարծում է, որ մինչև 2022 թվականի փետրվարը Ուկրաինան ակտիվորեն արտադրում և օգտագործում էր տարբեր տեսակի հրթիռներ, որոնք կարող էին լրացնել առաջնագծում առկա պակասը։

Նա ընդգծում է նաեւ, որ այսօր արեւմտյան երկրներից չկա որևէ տեղեկություն, թե արդյոք նրանք ունեն անհրաժեշտ քանակությամբ զենք։ Հարցին, թե արդյոք նման վիճակը կարող է հուսահատեցնել ուկրաինացիներին ռազմի դաշտում և հանրային կարծիքում, նա պատասխանում է, որ այսօր ուկրաինական հասարակությունը միակարծիք է Ռուսաստանի դեմ պայքարելու հարցում։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրող Տարաս Բուրնոսի նյութի հիման վրա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում