Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Երևանյան լճի ափամերձ տարածքը կմաքրվի աղբից

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: Նախատեսվում է ծրագրի համար մասհանված 60 միլիոն 430 հազար դրամով կենցաղային թափոններից մաքրել Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ տարածքները, տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը Երևանյան լիճ կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հավաքել ու տեղափոխել շուրջ 12 հազար 500 խմ թափոնները: Քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրով նախատեսվում է նաև բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, լուսավորել տարածքը էներգախնայող լուսատուներով և իրականացնել կանաչապատման աշխատանքներ:

Երևանյան լճի աղտոտման պատճառները մի քանիսն են: Առաջինը՝ բնակիչների կողմից թափված կենցաղային աղբն է, որի մի մասը կուտակված է լճի ափամերձ տարածքում, իսկ մյուս մասը՝ լցվում է լիճ՝ վտանգելով կենդանական աշխարհն ու լճից ոռոգման նպատակով օգտվողների առողջությունը: Երկրորդ պատճառը՝ կոյուղաջրերն են, որոնք լիճ են ներթափանցում Գետառի միջոցով:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ափամերձ տարածքներում իրականացվում են ջրային հատվածի և ափի մաքրման աշխատանքներ վնասակար բուսականությունից, կենցաղային կոշտ թափոններից: Միաժամանակ ընթանում են Հրազդան գետի վրա աղբորսիչ ճաղավանդակի կառուցման և տեղադրման աշխատանքները: Հավաքված աղբը տեղափոխվում է Երևան քաղաքի Նուբարաշենի քաղաքային աղբավայր»: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ ծրագիրը վերաբերում է միայն Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրմանը: «Հատակային նստվածքների մաքրման և տեղափոխման աշխատանքները մեծ ծավալների են, որոնց իրականացման համար կպահանջվեն հավելյալ ուսումնասիրություններ և ֆինանսական ռեսուրսներ, որն իրականացվելու համար ներկայումս առաջարկներով դիմել ենք տարբեր միջազգային կառույցների»,- հայտնում են քաղաքապետարանից:

ԷկոԼուրը նաև հետաքրքրվել է, թե արդյոք մաքրման ծրագրի մշակման աշխատանքներում ընդգրկվել են մասնագետներ ոչ պետական սեկտորից: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ծրագրի մշակման փուլում նախագիծը ուղարկվել է կարծիքների ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը համակարգող ստորաբաժանմանը:

Ծրագրի արդյունավետության և լճում առկա խնդիրների մասին ԷկոԼուրը զրուցել է նաև Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի հետ: Վերջինս ծրագրի իրականացման հետ կապված իր տեսակետներն ու առաջարկություններն է ունեցել, համագործակցության մասին առաջարկ ստացել է նախորդ տարի, սակայն քննարկումների չի հրավիրվել:

«Նախորդ տարի ինձ գրեցին քաղաքապետարանի համապատասխան մարմինները, որ հաջորդ տարի ունենալու են նման ծրագիր, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ ծրագրի մշակմանը կմասնակցեն նաև փորձագետները, այդ թվում ՀԿ-ներից: Կար մոտեցում, որ հանձնաժողովի նման մի բան կստեղծվեր հասարակական հիմունքներով, որտեղ կընդգրկվեն և՛ ջրաբաններ, և՛ ինժեներներ, և՛ կենդանաբաններ, և համատեղ որոշում կկայացվեր, թե երբ պետք է այդ գործնական աշխատանքները սկսվեին»:

Սամվել Պիպոյանը նշեց, որ առաջարկում էր աշխատանքները մեկնարկել ոչ թե գարնանը, այլ՝ փետրվարին, քանի դեռ Երևանյան լճում միգրացիայի նպատակով չեն հայտնվել ջրլող և մերձափնյա թռչունները, իսկ ձկները չեն սկսել բազմացման գործընթացը: Անդրադառնալով լճում առկա ձկնատեսակներին՝ Սամվել Պիպոյանը նշեց, որ լճում բազմանում են կողակն ու բեղաձուկը: «Այս ձկնատեսակները բազմանում են անմիջապես կամ լճի առափնյա շրջանում կամ բարձրանում են Հրազդան գետի հունով դեպի վեր և բազմանում այնտեղ: Խնդիրը նրանում է, որ եթե մաքրման աշխատանքները կատարվեն գարնանը կամ ամռանը, դրանք անպայմանորեն խաթարելու են այդ ձկնատեսակների բազմացման գործընթացը: Անհրաժեշտ է այդ գործընթացը հնարավորինս շուտ սկսել: Բացի այդ, այն պետք է ունենա փորձագիտական եզրակացություն, թե որքանով կարող է վնասել շրջակա միջավայրին և կենդանական ու բուսական աշխարհին: Այդ տեղանքում հանդիպում են բավական շատ թռչուններ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կաթնասուններից մեր կողմից դիտարկվել է ջրասամույրը, որը նույնպես գրանցված է Կարմիր գրքում: Նման գործողությունները, որոնք տեխնիկայի աշխատանքի և ջրի պարբերական իջեցման ու բարձրացման հետ կապ ունեն, կարող են հղի լինել սթրեսային գործոններով, ինչը տվյալ կենդանատեսակների համար բացասական նշանակություն կարող է ունենալ: Միևնույն ժամանակ, պետք է զգույշ լինել լճի ափին աճած թփերի, ծառերի և եղեգի նկատմամբ, որոնք հանդիսանում են թաքստոցներ և բնակավայրեր զանազան կենդանիների համար»,- ասաց նա:

Սամվել Պիպոյանի կարծիքով՝ լճի հիմնական խնդիրը հատակի մաքրումն է, որը, ցավոք, այս ծրագրով նախատեսված չէ: «Հատակը ծածկված է բազմաթիվ տարիների կուտակված տիղմով և ամենատարբեր արդյունագործական կենցաղային թափոններով»,- նշեց նա: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով կարող է այս մաքրման միջոցառումը լուծել լճում առկա խնդիրները՝ Սամվել Պիպոյանն ասաց. «Լիճ է ներհոսում Գետառ գետը, որի մեջ են լցվում Նորքի զանգվածի, Ավանի ու քաղաքի կենտրոնական շրջանի կոյուղաջրերն առանց մաքրման: Գետից էլ կոյուղաջրերն անցում են լիճ: Եթե չլինի քիմիական և ֆիզիկական մաքրում, մեխանիկական մաքրումը պլաստիկը հավաքելու առումով էական խնդիրներ չի լուծի: Եթե ճաղավանդակների անցքերը լինեն այնքան մեծ, որ ձկները կարողանան ազատորեն տեղաշարժվել, ապա նույն կերպ աղբը կարող է տեղափոխվել մի տեղից մյուսը: Բոլոր դեպքերում աղբորսիչ կայանների կամ ցանցավանդակների տեղադրելը խիստ կարևոր է: Պետք է անցքերի մեծությունը հաշվի առնեն, որովհետև հսկայական քանակի պլաստիկ է գալիս և լցվում Երևանյան լիճ»:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է մտածել նաև Գետառի ջուրը մինչ Հրազդան գետին միախառնվելը քիմիական կամ կենսաբանական եղանակով մաքրելու մասին: «Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ Գետառի ջրերը մաքրված են կոյուղաջրերից: Իսկ լճի մաքրումը պետք է շարունակական բնույթ կրի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում