Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Միրզոյանն Անթալիայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, ֆորումին մասնակցությունը վտանգ չի պարունակում

Հայաստանի արտաքին գերատեսչությունը օրերս հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Հիշեցնենք, որ  Հայաստանին հրավիրելու մասին մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն․«Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», – մասնավորապես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ արտգործնախարար  Միրզոյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին որևէ վտանգ մեզ համար չի պարունակում, քանի որ այնտեղ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ «Իհարկե  այս գործընթացն էլ մեծապես կախված է նրանից, թե ինչ ելք կունենա ուկրաինական ճգնաժամը։ Իսկ Անթալիայում ընդամենը ֆորում է անցկացվելու, ելույթ կունենան, կարծիքների փոխանակում կլինի։ Դուք գիտեք, որ Մոսկվան շահագրգիռ էր, որ հայ-թուրքական հարցում միջնորդությամբ հանդես գա, առաջարկում էր միջնորդական առաքելություն՝ ցույց տալու, որ իր ինքը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում իր ազդեցությունն ունի։ Դա  է վկայում ՌԴ փոխարտգործնախարար  Ռուդենկոյի շարունակական խոսակցությունները մեր բանագնաց Ռուբինյանի հետ՝ հանդիպում Մոսկվայի բանակցություններից հետո և հեռախոսազրույցը Վիեննայի բանակցություններից առաջ։ Ինչու՞ է նա անընդհատ միջամտում, արդյոք հրահանգներ է իջեցնում։ Որքան էլ Ռուսաստան Թուրքիա  հարաբերությունները փչանան Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում, միևնույն է՝ Պուտինը երբեք Թուրքիայի հետ բարեկամություն չի հրաժարվի հօգուտ հայ ժողովրդի։ Այսինքն՝ Էրդողանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցի շուրջ որևէ բան չի փոխի»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանն ընդգծեց՝  Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ մեր արտգործնախարարի առաջ ստորագրման ենթակա փաստաթուղթ չի դրվելու, հնարավոր է հանդիպում առանձնազրույց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ․«Միայն թե ավելորդ բաներ չխոսի՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում։ Խոսում էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից, բայց ես դա շատ վտանգավոր եմ համարում՝ այն պարագայում, երբ դու գերիներին չես կարողանում հետ բերել, չգիտես անհետ կորածների թիվը, քո տարածքային ամբողջականությունն էլ Ադրբեջանի կողմից խախտվել է, իսկ այդ երկիրը ելման կետ չի վերադարձել։ Հիմա երբ գնում ու հաշտություն ես ուզում կնքել, ի՞նչ է՝ պետք է օրինականացնե՞ս նրա չարագործություններն ու հակահայկական քայլերը՝ այդ թվում ռազմագերիների վիզը կտրելն ու համացանցով տարածելը, կասետային ռումբեր օգտագործելը, ֆոսֆորային ռումբ կիրառելը խաղաղ բնակիչների դեմ։ Հաշտության պայմանագիր կնքես, ինչ  է թե Պուտի՞նն է ուզում։ Պուտինը հիմա էլ Ուկրաինան է ուզում, հետո՞։ Հերքում էր Ուկրաինայի գոյությունը, հիմա էլ ուկրաինացի ժողովրդի գոյությունն է հերքում՝ ասելով,  թե նրանք ռուսներ են, այդպիսի ժողովուրդ գոյություն չունի։ Եթե գոյություն չունի, ինչո՞ւ ես ավիրում այդ քաղաքները, անխնա՝ կին, երեխա, բոլորին սպանում ես»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում