Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 24-ին: Այդ օրը կողմերն ընդունել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն:

30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և փոխըմբռնման ու համագործակցության մասին 6 հուշագիր:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմից մինչ օրս եղել է 14 պաշտոնական այց Ավստրիա՝ այդ թվում նախագահների և վարչապետերի մակարդակով: Վերջինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն էր 2019 թ. մարտին: Վարչապետը այդ այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է բանակցեր Ադրբեջանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը Վիեննայում նաև հանդիպում էր ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Արմեն Պապիկյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ. նոյեմբերի 28-ին: Իսկ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալոիս Կրաուտն է (նստավայրը՝ Վիեննա): 2016 թվականին Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար է նշանակվել Գերհարդ Շաումբերգերը:

Հայերը Ավստրիական կայսրության տարածքում հաստատվել են դեռևս 17-րդ դարում: Հայկական համայնքը համալրվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Ըստ բաց աղբյուրների՝ ներկայում Ավստրիայում ապրում է շուրջ 7000 հայ, որոնցից ճնշող մեծամասնությունը մայրաքաղաք Վիեննայում է: Այստեղ գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները:

Ի դեպ, հայազգի վարպետ Կյուրեղ Դեմյանը, որը ծնվել էր Կիլիկիայից գաղթած հայերի կողմից Ռումինիայում 16-րդ դարում հիմնված Արմենոպոլիս (ներկայիս Գեռլա) քաղաքում, հենց Ավստրիայում է 1820-ական թթ. իր որդիների հետ միասին ստեղծել բոլորիս քաջ հայտնի ակորդեոն երաժշտական գործիքը՝ պաշտոնապես արտոնագրելով այն 1829 թ. մայիսի 23-ին: Այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Դեմյանի պատրաստած նվագարանի նմուշները:

Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին՝ 2015 թ. ապրիլի 22-ին։ Այդ օրը Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում