Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ծառուկյանը բացեց հին ու չչորացող «վերքերից» մեկը

Հայաստանում Հիսուս Քրիստոսի մեծ արձան տեղադրելու նախաձեռնության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը արժանացավ հանրային մեծ քննարկումների, ընդ որում տարբեր գնահատականների դիապազոնով: Ծառուկյանը հասկացել է մի կարևոր բան՝ Վերածննդի գաղափարի անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ համատեքստում մեգանախագծերի անհրաժեշտությունը: Սակայն, Ծառուկյանն այդ ամենը հասկացել և փորձում է իրացնել իր արժեհամակարգի, պատկերացումների, աշխարհայացքի, աշխարհընկալման շրջանակում, որը մեղմ ասած չի ընդունվել միարժեք:

Մյուս կողմից, Ծառուկյանն ի վերջո իր նախաձեռնությունն իրացնելու է իր փողով: Իհարկե, նա կարող էր գտնել այդ ծախսի ոչ պակաս Աստվածահաճո տարբերակներ, օգնելով կարիք ունեցող մարդկանց: Սակայն, համաձայնեք, որ սա մի տիրույթ է, որտեղ հնարավոր է բանավիճել անվերջ, բայց առանց առարկայության: Եթե Գագիկ Ծառուկյանը որոշել է իր փողը տնօրինել այդպես, ուրեմն թող տնօրինի՝ իհարկե Հայաստանի հանրապետության Սահմանադրության ու օրենքների շրջանակում: Եվ հասարակության խնդիրն էլ այս դեպքում ընդամենը այն է, որ ցանկացած մեծահարուստ և ընդհանրապես որևէ մեկը Հայաստանում իր ունեցվածքը ձևավորի Հայաստանի հանրապետության Սահմանադրության և օրենքների համաձայն, այդ թվում նաև վճարելով դրանցով նախատեսված հարկերը: Մնացյալը՝ ինչպես տնօրինել սեփական կարողությունը, նրա իրավունքն է: Սա իհարկե չի նշանակում, որ կա խնդրի այսպես ասած սոցիալական պատասխանատվության կողմը: Այլ կերպ ասած, կա տնտեսական վերնախավի հարց, որը պետությունների համար գուցե նույնիսկ քաղաքական վերնախավից ավելի կարևոր հարց է:

Մեծ կարողություն տնօրինողնները պետք է նաև դիտարկեն իրենց հանրային դերը սոցիալական պատասխանատվության ավելի մեծ շրջանակով: Խոշոր հաշվով, Ծառուկյանն այդպես էլ դիտարկում է և ահա այդ շրջանակում է, որ նա կառուցում է նաև, կամ մտադիր է կառուցել Հիսուսի արձանը: Պարզապես, նա հենց այդ կերպ, այդ մտածողության ու արժեհամակարգի շրջանակում է պատկերացնում իր դերը, ու անշուշտ իր «դիվիդենտը» այդ դերից: Ընդ որում, դա բոլորովին նոր չէ և հանրությունը նոր չէ, որ պետք է չափի այդ առումով Գագիկ Ծառուկյանի և ընդհանրապես Հայաստանում անցնող մոտ երեք տասնամյակում ձևավորված խոշոր սեփականատերերի դասը արժեհամակարգն ու մտածողությունը: Ի վերջո, բիզնեսի ու իշխանության սերտաճման արդյունքում ձևավորված այդ խավն է նաև Հայաստանի մեղմ ասած անարդյունավետ ընթացքի պատճառ ու պատասխանատու ինստիտուտներից կամ երևույթներից մեկը: Հանրային խնդիրը կամ հուզող հարցը այս դեպքում այլ է՝ իսկ Հայաստանի արդյունավետ ընթացքի բերող, համաշխարհային արդիական զարգացումներին համահունչ պատկերացումներով, արդիական արժեհամակարգային և մշակութային հատկանիշներով ու մտածողությամբ օժտված վերնախավի ձևավորման հեռանկար նշմարվու՞մ է, թե ոչ:

Տնտեսական վերնախավ, որը ներդրումներ կանի արդիական աշխարհին համահունչ զարգացում ապահովելու տրամաբանությամբ, ներդրումներ կանի հանրային մտածողության, հանրային համակեցության արժեհամակարգային և մշակութային  վերափոխում ապահովելու համար, իր «դիվիդենտը» տեսնելով ոչ թե անձնական կամ խմբային շահի դաշտում, այլ միջավայրային մեծ վերափոխման, որ տեղի կունենա Հայաստանում՝ էապես բարձրացնելով հայկական մրցունակությունը կենսագործունեության գործնականում բոլոր ոլորտներում համաժամանակ: Ավելին, վերնախավ, որը չի վախենա այդ մտածողության բարձրացումից, որը չի վախենա նոր որակի հասարակական մշակույթից, այլ կունեա դրա կարիքը և հենց այդ նոր որակը կդիտարկի իր այսպես ասած սեփականության անձեռնմխելիության երաշխիքներից մեկը: Խոշոր հաշվով, ցանկացած պետության ու հասարակության համար կարևորագույն այդ հարցը, որ հասարակարգային կայունության հիմքն է, ունի թերևս երաշխիքային երկու «կռվան»՝ սեփականության անձեռնմխելիության սահմանադրական պաշտպանությունն ու պաշտպանվածությունը հանրային գիտակցության, մշակույթի մակարդակում: Եվ այդ դեպքում, սեփականության պաշտպանության ինստիտոււտը աշխատում է, որովհետև արդյունավետությունը կախված է հենց այդ երկու գործոնների փոխլրացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում