Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

Սիրիայի հարցում Իրանը Թուրքիայի դեմ նոր հաղթաթուղթ է ձեռք բերել. թուրք փորձագետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-ասիական հետազոտությունների կենտրոնի (TASAM)փորձագետ Հիլմի Օզևն անդրադարձել է տարածաշրջանում թուրք-իրանական մրցակցությանը.

«Տարածաշրջանում վերահսկողություն հաստատելու հարցում Թուրքիայի հետ մրցակցող Իրանը փորձում է խոչընդոտել սիրիական ճգնաժամին Թուրքիայի միջամտությանը։ Իրանն այս հարցում կարող է օգտագործել քուրդ անջատողականներին՝ որպես Թուրքիայի վրա ճնշման լծակ։

Գաղտնիք չէ, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի Թուրքիան միջնորդի դեր ստանձնի սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Դրա համար էլ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) առնչվող ցանկացած գործոն, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայի վրա, Թեհրանի համար հանդիսանում է Անկարայի սիրիական միջամտությունը կանխելու հաղթաթուղթ։

Քրդական գործոնի օգտագործման շնորհիվ Թեհրանը կարող է կանխել Թուրքիայի միջամտությունը սիրիական ճգնաժամին, կամ էլ ընդհակառակը՝ ստիպել Անկարային այդ ամենն անել իր պլանի համաձայն։ Իրանն աջակցում է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին և այդ հարցում նա դաշնակիցներ չունի։ Իրանի համար մեծ հաջողություն կլինի այդ հարցում Թուրքիայի նման կարևոր դաշնակցի ձեռք բերումը։

Սիրիայի վերաբերյալ թուրքական իշխանությունների վերջին հայտարարություններն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել ճգնաժամի կարգավորմանը։ Դա անհանգստացրել է Իրանին՝ ստիպելով նրան Սիրիայի նախագահ Ասադին աջակցելու ուղիներ որոնել։

Օզևը կարծում է, որ իրանական հատուկ ծառայությունների կողմից PKK-ի երկրորդ դեմքի՝ Մուրադ Քարայըլանի ձերբակալությունը (ինչը, սակայն, հետագայում հերքվեց իրանական իշխանությունների կողմից) Իրանին հնարավորություն է ընձեռում՝ սիրիական ճգնաժամի հարցով Թուրքիայի հետ բանակցություններ վարելու համար, որոնցում Իրանը կթելադրի խաղի կանոնները։

Քարայըլանի հնարավոր ձերբակալությունն Իրանին դնում է շահեկան վիճակում, ինչի շնորհիվ նա կարող է հույսեր կապել Սիրիայի հարցում Թուրքիայի հետ համագործակցելու հետ»։

Հիշեցնենք, որ PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին՝ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից։ Քարայըլանը PKK-ին միացել է 1979 թվականին և 1999 թվականին Օջալանի ձերբակալումից հետո դարձել է նրա փաստացի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում