Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. արձագանքել է նաև Ալիևը

Հոկտեմբերի 4-ին ասուլիս է տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինքնին ասուլիսի փաստը արդեն իսկ ուշագրավ է, հաշվի առնելով, որ այսպես ասած հանգստյան օրերին էլ ակտիվ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Կոնրադ Ադեննաուեր գերմանական հիմնադրամի աջակցությամբ կուսակցական համաժողով էր կազմակերպել, որտեղ խոսում էր ՀՀԿ վերափոխումների մասին, բայց իհարկե ոչ միայն:

Սերժ Սարգսյանը անդրադարձել էր նաև արտաքին և անվտանգային հարցերին, իհարկե 2018-ի հեղափոխությանը, նաև պատերազմին, պարտությանը և Արցախի խնդրի հեռանկարին: Սարգսյանը արդեն հայտնի իր գնահատականներն էր վերստին հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին և «ժանրի կանոնով» կրկնել, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել և շարունակվում է «դրսի ուժերի» միջամտությամբ գործընթաց: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը Ալիևին էր խոսք «ուղղել», ասելով, որ նա պարտված է եղել Հայաստանի նախկին բոլոր նախագահներին: Փաստորեն, այդ խոսքով Սերժ Սարգսյանը նախկին նախագահների վրա է «ուղղել» Ալլիևի «կրակը», ըստ էության այդպիսով դե ֆակտո որոշակիորեն կամա, թե ակամա հեռացնելով «կրակը» Նիկոլ Փաշինյանի վրայից՝ Հայաստանի շուրջ անվտանգային բավականին բարդ միջավայրի և բավականին բարդ օրակարգի ներկայիս ժամանակահատվածում: Ընդ որում, այդ՝ կրակը «ուղղորդելու» հանգամանքը հաստատվել է Ալիևի արձագանքով, որը քննադատել է Սերժ Սարգսյանին և նշել, թե իրականում Սարգսյանի կառուցած բանակն է պարտվել, ոչ թե Փաշինյանի, որն ընդամենը երեք տարում չէր կարող բանակի հետ անել ոչինչ: Ահա այս բավականին բարդ և խաչաձև «փոխհրաձգության» ֆոնին էլ առավել ուշագրավ է դառնում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում նա «հիշեցնում» է Սերժ Սարգսյանին առաջարկված 5 միլիարդը և ասում, որ այդ առաջարկները եղել են նաև 2018-ից հետո եկած իշխանությանը:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն «ի պատասխան» Սերժ Սարգսյանի՝ կրակը նախկին նախագահներից վերադարձնում է միայն նրա վրա: Իսկ, եթե հիշենք նաև, որ երկրորդ նախագահը մի շարք անգամներ անգամ գրեթե բաց տեքստով կասկածել է Սերժ Սարգսյանին 2018 թվականին «կասկածելի պասիվ դիմադրության» համար, ապա առավել քան ակնառու է դառնում, որ ընթացիկ արտաքին քաղաքականա-անվտանգային զարգացումների համատեքստում տեղի է ունենում որոշակի դիմակայություն երկրորդ և երրորդ նախագահների միջև:

Հանրության համար այստեղ իհարկե եզրահանգումներ անելը բավականին բարդ է՝ կարևոր մանրամասների, նրբերանգների չիմացության պատճառով: Սակայն հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ իրավիճակը գնահատելու համար հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի դրանցից, և մասնավորապես ներկայիս ժամանակահատվածում առանցքային խնդիրներից մեկի՝ «միջանցքի» առնչությամբ, որ դարձել է Ալիևի «իդեա ֆիքսը», և ինչը Ադրբեջանի «ձեռքում»՝ համենայնդեպս ըստ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի հայտարարության, հայտնվել է Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիևի բանակցությունների արդյունքում, որ եղել են ավելի քան երկու տասնամյակ առաջ: Հատկանշական է, որ այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լռությունը և Քերի Քավանոյի հայտարարությունը չնկատելը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում