3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելքում: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա, կիրակի, հունիսի 25-ին տեղեկացրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13: 02-ին Կվեմո Քարթլի շրջանում, մարզկենտրոն Ծալկա քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևմուտք, Սալամալեյկի գյուղի մոտակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Վիրավորների կամ տուժածների մասին դեռ չի հաղորդվում: