Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ռուսաստանը երկակի խաղ է խաղում, որովհետև վերջնական կարգավորումից հինգ րոպե հետո այստեղ անելիք չի ունենալու

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի հարցը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները, ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ակնհայտ է, թե ինչ հարցեր են քննարկվել և ինչ լույսի ներքո․«Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը միանշանակորեն շեշտում են, որ բանակցային գործընթացը պետք  է շարունակվի, որ կարգավիճակի հարցը լուծված չէ և այդ լուծումը հնարավոր է միայն հենց այդ ձևաչափով։ Պարզ է, որ «սատանան մանրուքների մեջ է» և այդ ամենն ավելի դետալիզացված քննարկելու  համար ռուսական կողմի հետ համատեղ քննարկման անհրաժեշտություն է առաջացել, ուստի հանդիպումն էլ Մոսկվայում տեղի է  ունեցել։»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա;

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանը միշտ երկակի  խաղ է խաղացել ու շարունակելու է դա անել․ «Այսինքն՝ Մինսկի խմբում Ռուսաստանը գործելու է, բայց նաև սեփական շահերից ելնելով դրան զուգահեռ փորձելու է Մինսկի խմբի ձևաչափը շրջանցել։ Կամ եթե Մինսկի խմբի  շրջանակներում ինչ-որ բան է պայմանավորվելու, Ռուսաստանը ձգտելու է գողանալ ու տանել սեփական հարթակ։ Մենք դա լավ հիշում ենք՝ Վիեննայի ու այսպես կոչված Սանկտ Պետերբուրգի   հանդիպումների դեպքում։ Բայց հարթակ տանելուց էլ Մոսկվան սեփական օրակարգն է առաջ տանելու, ըստ որի Ռուսաստանը շահագրգռված չի լինելու, որ լինի վերջնական կարգավորում, որովհետև վերջնական կարգավորումից հինգ րոպե հետո Ռուսաստանն այստեղ անելիք չի ունենալու՝ համենայնդեպս այն ձևով, որով ունեցել է»։

Մեհրաբյանի խոսքերով՝  Ռուսաստանն այս ամենը շատ լավ հասկանում է և հետևաբար շարունակելու է անել այն, ինչ արել է մինչև այսօր․ «Բայց հանգամանքները պետք է ռուսներին ստիպեն հաշվի նստել իրողությունների հետ։ Պետք է ամեն ինչ անել այդ իրողությունները փոխելու համար։ Սա է ամբողջ հարցը։ Մյուս կողմից էլ՝ կառավարելի անորոշությունն անվերջ պահել չի լինի, կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Ռուսաստանը մինչ այդ հատել է բոլոր հնարավոր ու անհնարին կարմիր գծերը ու փաստորեն շատ դեպքերում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հետ կապված սկսում է կրել թշնամական բնույթ»:

Դիտարկմանը, թե արևմտյան համանախագահները, Եվրամիության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ կարգավիճակի հարցը լուծված  չէ, ինչը մենք չենք տեսնում Ռուսաստանի պարագայում, քաղաքագետն արձագանքեց․ «Ռուսներն այո՛, ասում են՝ լուծված չէ, բայց եկեք հիմա էլ չլուծենք։ Թողնենք անորոշ ապագայի վրա, իսկ հիմա եկեք  զբաղվենք դելիմիտացիայով, դեմարկացիայով և այլ բաներով։Մենք փաստորեն տեսնում ենք, որ ռուսների առաջարկածով նույնիսկ մեր գերիները չեն վերադառանում, ռուսների առաջարկածով որևէ ճանապարհ չի բացվում և մի բան էլ Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ ենք տեսնում։Երրորդ՝ մենք տեսնում ենք , որ Հայաստանի սահմանների վրա սահմանային ճգնաժամեր են տեղի ունենում այս կամ այն հատվածում, կամ փոխհրաձգություններ, ինչպիսին որ եղավ անցած օրերի ընթացքում Երասխում։Մենք տեսնում ենք, որ սրա հետ կապված Ռուսաստանը կա՛մ ասելիք չունի կա՛մ քամահրական ձևով ասում է, որ դա սահմանային միջադեպ է կա՛մ պարզապես նեխած օրակարգ է մեջտեղ բերում՝ ասելով, որ այս ամեն ինչն այսպես է լինում, որովհետև դելիմիտաիցա ու դեմարկացիա արված չէ»։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ մենք գործ ունենք պարզ խաբեության, միաժամանակ նաև անկարողության հետ․ «Բնական է, որ պետք է մոտեցումների փոփոխություն տեղի ունենա։ Նար ձեր հիշատակած հանդիպման ընթացքում այդ հարցերը չեն կարող հնչած չլինել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում