Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել

Ինչպես է ընդլայնվելու ՌԴ ռազմակայանը Հայաստանում

Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումով գործուղվել է Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկվի Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի ընդլայնման հարցը: Թե ինչ մանրամասներ է պարունակելու քննարկումը, պարզ չէ, սակայն օրակարգում այդպիսի հարցի առկայության մասին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ քննարկվում է Սյունիքում ռուսական ռազմակայանի հենակետ ձևավորելու հարցը:

Հասկանալի է, որ խնդիրը դիտարկվում է անվտանգային նոր իրողությունների և թուրք-ադրբեջանական սպառնալիքի համատեքստում, հատկապես «Զանգեզուրի միջանցքը» ուժով ստանալու մասին այն հայտարարությունների, որ անում է ադրբեջանական կողմը: Մյուս կողմից սակայն, փաստացի ստացվում է, որ Հայաստանում ՌԴ ռազմակայանի և անվտանգային դաշնագրերի գոյությունը բավարար չէ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու կանխարգելիչ ազդեցություն ունենալ ադրբեջանական կողմի դիրքորոշումների վրա: Այլ կերպ ասած, այն, որ Ռուսաստանը ունի Հայաստանի հետ փոխօգնության պայմանագիր, որ կա հայ-ռուսական զորամիավորում, որ կա ՀԱՊԿ, դրանք այլևս բավարար չեն Սյունիքի ուղղությամբ զսպումների համար և հարկ է ռազմակայանի հենակետ անմիջապես հենց Սյունիքում: Սա իր հերթին նշանակում է, որ էապես նվազել է ռեգիոնում Ռուսաստանի ռազմա-քաղաքական կշիռը, որովհետև միայն հանգամանքը, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է և կա դաշնակցային պարտավորություն, այլևս փաստորեն բավարար չէ անվտանգ լինելու, հարձակման կանխարգելիչ կարողության համար: Այսինքն, այլևս գործում է առավելապես ֆիզիկական գործոնը և Բաքուն ու Անկարան զերծ կմնան որևէ ագրեսիայից միայն ֆիզիկապես ՌԴ-ին բախվելու ռիսկի պարագայում:

Կամ, խնդիրն այն է, որ իրավիճակն ու անվտանգային նոր ռիսկերը Ռուսաստանն օգտագործում է պարզապես Հայաստանում ռազմական ներկայության նոր պահանջներ դնելու համար, իսկ Բաքուն և Անկարան իրենց վարքագծով ուղղակի նպաստում են ՌԴ այդ պահանջների «հիմնավորմանը»: Մյուս կողմից իհարկե հասկանալի է, որ իրավիճակըւ բավականին բարդ է և այդ առումով ակնառու է, որ Հայաստանը հատկապես ներկայումս, երբ ռեգիոնում ագրեսիվ ներկայություն է հաստատել Թուրքիան, ի վիճակի չէ միայնակ զսպել անվտանգային նոր մարտահրավերները ոչ միայն Արցախի, այլևս Հայաստանի տարածքի հանդեպ: Հետևաբար այստեղ խնդիրն այն է, թե որը կարող է լինել ռուսական ռազմակայանին այլընտրանք: Կա՞ երկիր, որը պատրաստ է իր վրա ստանձնել այդ հանձնառությունը: Այստեղ հիշատակվում է Ֆրանսիայի նախագահի պատրաստակամության վերաբերյալ հայտնի հայտարարությունը, որ արել էր Հայաստանի վարչապետը, ասելով, որ Փարիզը պատրաստակամություն է հայտնել սահմանային իրավիճակի առնչությամբ տրամադրել ռազմուժ՝ ՄԱԿ ԱԽ որոշման շրջանակում: Բայց դա ինքնին նշանակում է, որ Ֆրանսիան առաջարկում է ոչ թե Ռուսաստանի ներկայության շրջանցում, այլ քննարկում նաև ՌԴ մասնակցությամբ, ինչը միանգամայն ռացիոնալ ու տրամաբանական է մի շարք իրողությունների առումով: Այդպիսով, իրավիճակը իսկապես բավականին նուրբ է և Հայաստանը չունի անվտանգային «սողանցքներ» թույլ տալու իրավունք, անվտանգային «վակուումի» իրավունք, այդ թվում ոչ միայն ռազմա-քաղաքական, այլև անմիջական լոկալ տարածքային իմաստով: Հայաստանի այլընտրանքներն այդ տեսանկյունից այլևս պահանջելու են մշակման և ձևավորման բավականին տևական ժամանակ և բավականին մանրակրկիտ և «ոսկերչական» աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում