Saturday, 25 07 2026
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
18:40
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հայաստանի համար տագնապալի ազդակ Լա Մանշում

Մեծ Բրիտանիան երկու պարեկային ռազմանավ է ուղարկել Լա Մանշի նեղուցում գտնվող Ջերսի կղզու մերձակայք, ինչը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան սպառնացել է անջատել կղզի էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն իրականացվում է Ֆրանսիայից եկող մալուխով: Ջերսի կղզին բրիտանական թագավորական ենթակայության տակ է, Մեծ Բրիտանիան պատասխանատու է կղզու արտաքին ենթակառուցվածքային հաղորդակցության համար: Իսկ առաջացած խնդրի պատճառը այն է, որ Ֆրանսիային չի գոհացնում Բրեքզիթից հետո ձկնորսության համար տրվող արտոնագրերի կարգը, որ սահմանել է կղզու ղեկավարությունը: Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ կղզու իշխանությունն այդ առումով ինքնուրույն է: Կսրվի՞ արդյոք Լա Մանշում ֆրանս-բրիտանական հարաբերությունը և կհասնի՞ արդյոք այն ռազմական մկանների ցուցադրության:

Ժամանակակից Եվրոպայում այդ հարցը կարծես թե թվում է ժամանակավրեպ և որևէ կերպ պատկերացնելի չէ, որ կարող է տեղի ունենալ ֆրանս-բրիտանական այդօրինակ կոնֆլիկտ, թեկևզ այն բանից հետո, որ երկրները այլևս ԵՄ միասնական տարածության անդամ չեն: Ի վերջո նրանք ՆԱՏՕ համատեղ անդամ են,և վերջին հաշվով արևմտյան քաղաքական-քաղաքակրթական բեվեռի անդամների միջև այդպիսի սրացում պատկերացնելը թվում է անիրական: Սակայն, փաստացի կա լարման որոշակի միտում և այն, որ իրավիճակը հասել է այդօրինակ քայլերի, թեև շատ հեռու է միջպետական լարվածություն թվալուց, խոսում է խորքում առկա իսկապես բավականին նյարդային և լարված տրամադրությունների մասին: Իսկ այն նյարդը, կամ լարվածությունը, որ նշմարվում է թվում է թե հեռավոր Լա Մանշում, կարող է խիստ զգայուն լինել նաև Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ բավական է հայացք նետել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ Թուրքիայի հարաբերությունների բնույթին, կասկած չունենալու համար, որ բրիտանա-ֆրանսիական որևէ լարվածություն կարող է կանաչ լույս լինել Թուրքիայի քաղաքականության համար, որն այսօր հավակնոտ է աշխարհի մի շարք ռեգիոնների, այդ թվում Կովկասի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, այստեղ հույժ կարևոր է նկատել, թե ինչ անմիջական դեր ունի Հայաստանի համար անվտանգային և քաղաքական հարցերում Ֆրանսիան, հատկապես Արցախի դեմ 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով նոր ստատուս-քվոյի և Հայաստանի ու Արցախի համար նոր մարտահրավերների համատեքստում: Այդ իմաստով, Լա Մանշում տեղի ունեցողն արդեն իսկ պետք է լինի Երևանի ուշադրության կենտրոնում, քանի որ դրա արձագանքներտը անխուսափելիորեն կարող են հասնել մինչև Կովկաս: Ընդ որում, այստեղ թերևս առանձնակի լույսի ներքո է դիտարկվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արձագանքը հայերի ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ նախագահ Բայդենի որոշմանը, ինչպես նաև քննարկումները ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական լարվածության, և որքան էլ ներկայումս անիրական թվա՝ ընդհուպ մկանների ցուցադրությամբ լարվածության հավանականության պարագայում Փարիզը էապես ունենալու է Վաշինգտոնի և Մոսկվայի հետ սերտ աշխատանքի անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում