Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գործ ունենք գերտերությունների կեղտոտ խաղի հետ, մեր դիվանագիտությունը պետք է ճկուն լինի՝ նոր պատերազմից խուսափելու  համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում. «Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում:

Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:
«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Մինսկի խմբի պասիվությունը և բանակցային գործընթացի ճահճացումը փաստ էր 2019-2020 թվականներին.«Իհարկե արդյունքն այն էր, որ տեղի ունեցավ պատերազմ և Մինսկի խմբի համանախագահ պետությունները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նաև միջուկային գերտերություն են ու շատ հզոր ազդեցություն ունեցող համաշխարհային ուժեր, ըստ էության չկարողացան կասեցնել պատերազմը։ Ռուսաստանը միջամտեց միայն վերջին փուլում, իսկ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան եղան դիտորդի դերում՝ ընդհանրապես չարձագանքելով։ Բացառություն է Ֆրանսիայի մեկ-երկու քարոզչական հայտարարությունը։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք այս ձևաչափը մարեց, թե կարող է վերակենդանանալ։ Ինձ թվում է՝ կարող է, բայց  արդեն բոլորովին այլ նպատակներով»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ եթե մինչ այս այդ ձևաչափը գործում էր հակամարտության լուծման տարբերակ գտնելու համար, ապա այժմ հակամարտության «կիսալուծումից» հետո նրանց վերակենդանացումն ավելի շատ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի.«Օգտվելով Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի պասիվությունից, ակտիվ միջամտություն ցույց տվեց  Ռուսաստանը ու ձեռք բերեց Ադրբեջանի՝ դե յուրե տարածքում ռազմաբազա՝ Հարավային Կովկասում ընդլայնելով իր ազդեցությունը։ Միաժամանակ առաջին անգամ՝ վերջին հարյուր տարվա ընթացքում, տարածաշրջան մտավ նաև Թուրքիան ու ունի դիտորդական ռազմական ներկայություն՝ նորից Ադրբեջանի տարածքում։ Թե ինչ ձևով կարող են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերականգնել իրենց ազդեցության լծակները կամ ցույց տան, որ իրենք դեռ կենդանի են՝ բնականաբար Մինսկի խմբի վերակենդանացմամբ։Դրա ենթատեքստն այն է, որ հակամարտությունը չի լուծվել։ Բայց ես համոզված եմ, որ եթե այդ ձևաչափը վերակենդանանա՝ նրա գործունեությունը ոչ թե հակամարտության լուծմանն է ուղղվելու, այլ ավելի շատ նրանք ուզում են իրենց ներկայությունն ապահովել ու նվազեցնել Ռուսաստանի ուժեղացված դերակատարումը տարածաշրջանում»։

Մեր զրուցակիցն  ընդգծեց՝ բացառված չէ նաև, որ Մինսկի խմբի ակտիվացումը ուղղված լինի Թուրքիայի ազդեցության նվազեցմանը.«Այսօր մենք գիտենք, որ Թուրքիան Արևմուտքի հետ լուրջ հակասություններ ունի։ Արևմուտքը նորից կիրառելու է այն հնարավոր մտրակները, որով խփում է Թուրքիային։ Մի մտրակ արդեն կիրառեցին, երբ Բայդենն արտասանեց «Ցեղասպանություն» բառը։ Մյուս կողմից էլ Ադրբեջանին իր կողմը գրավելու համար, հայտարարեց, որ Ադրբեջանին զենք են վաճառելու՝ շրջանցելով 907-րդ բանաձևը։Մենք մի անգամ ևս հասկանում ենք, որ գործ ունենք  գերտերությունների կեղտոտ խաղի հետ։ Տա Աստված, որ մեր դիվանագիտությունն այնքան ճկուն լինի, որ այս անգամ գոնե խուսափենք պատերազմից»։

Խոսելով այն մասին՝ արդյոք Ռուսաստանին ձեռնտու է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը, Գարիկ Քեռյանը պատասխանեց.«Ռուսաստանն այստեղ կարող է ունենալ շահագրգռվածություն։ Առայժմ ռուսները լռություն են պահպանում, եթե շահագրգռվածություն չունենային՝ կհայտարարեին, որ հակամարտությունը լուծված է ու այդ ձևաչափի ակտիվացման կարիք չկա։ Բայց քանի որ իրենք լռություն են պահպանում, իրենք ինչ-որ սպասելիքներ ու պլաններ ունեն։ Մոտ ապագայում տեսնենք, թե պաշտոնական Մոսկվան ինչ կասի դրա վերաբերյալ՝ ըստ այդմ կկողմնորոշվենք։ Բայց ինձ թվում է, որ  Ռուսաստանն այստեղ դեռ 50-50 է խաղում, որովհետև եթե Մինսկի խումբը ոչ  մի կերպով իրենց ձեռք չտար՝ իրենց կարծիքը կասեին, ամաչելու բան չունեն։ Կարելի է ենթադրել, որ  Մինսկի խմբի «կրակը վառ պահելով», Ռուսաստանն իր հերթին կարող է մի լծակ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Նրանց միշտ կարող է պահել այն տրամաբանության մեջ, որ տեսեք՝ եթե ինչ-որ բան այն չլինի, Մինսկի խումբը կվերականգնվի ու բացառված չէ, որ լուծումը գնա այլ ուղղությամբ։ Բայց հիմա ես միանշանակ կդժվարանամ պատասխանել, որովհետև Ռուսաստանը պաշտոնապես ոչինչ  չի հայտարարել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում