Monday, 27 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Գագիկ Ծառուկյան-Արթուր Գևորգյան թեժ հակամարտության հանգուցալուծումը

Հայկական բռնցքամարտում տարիներ շարունակ տիրած քաոսային իրավիճակը կարելի է հանգուցալուծված համարել։ Երեկ տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի նախագահի ընտրությունները, որին ներկա էր նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագիրը ներկայացնելու գործընթացը:Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ հավաքելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեց 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՀԲՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով ՀՀ նախկին Ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է։ Գևորգյանը այս պաշտոնում վերընտրվել էր 2018 թվականի օգոստոսի 2-ին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմպիտեն և մասնավորապես այս կառույցի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրությունների արդյունքները չէին ընդունել պնդելով, որ Արթուր Գևորգյանը ապօրինի տիրացել է այդ պաշտոնին։ Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի և Արթուր Գևորգյանի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Դա պատճառ հանդիսացավ¸որ հայկական բռնցքամարտը պառակտվի։ Մասնավորապես ստեղծվեց բռնցքամարտի ազգային ֆեդերացիան, որը վայելում էր ՀԱՕԿ-ի և Ծառուկյանի համակրանքը։ Հովհաննես Հովսեփյանին սատարող բռնցքամարտիկներն ու մարզիչները բոյկոտում էին ՀԲՖ-ի հովանու ներքո անցացվող մրցումները։ Այս մարզիկները ելույթ էին ունենում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող այլընտրանքային մրցաշարերին։ Թե Արթուր Գևորգյանը և թե Գագիկ Ծառուկյանը չէին գնում կոմպրոմիսային լուծումներին, ինչի հետևանքով հատկապես միջազգային մրցումներում հայկական բռնցքամարտը զգալի հետընթաց գրանցեց։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը լիահույս է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կկարողանա լուծել ասպարեում առկա խնդիրները:

«Կարևորն այն էր, որ հայկական բռնցքամարտն իրավունք չուներ լիներ պառակտված: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին՝ վստահության համար: Ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահն ի վիճակի կլինի լուծել ներկայում բռնցքամարտում առկա խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գիլոյանը: Արթուր Գեւորգյանը ընտրություններից հետո հաջողություն է մաղթել Հովհաննես Հովսեփյանին։ Սա նշանակում է, որ Արթուր Գևորգյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը կարելի է ավարտված համարել։ Այն ավարտվեց ՀԱՕԿ նախագահի հաղթանակով :«Չնայած ՀԲՖ նախագահի ընտրությունների հետաձգման և օրինական անցկացման վերաբերյալ մեր բազմաթիվ հորդորներին` ընտրությունն, այնուամենայնիվ, կայացավ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանն ու ամբողջ անձնակազմը շնորհավորում և հաջողություն են մաղթում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային և հայկական բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներին։ Ինչպես ղեկավարման տարիներին, այդպես էլ ապագայում Արթուր Գեւորգյանն ու նախկին ղեկավար կազմը կանգնած են լինելու հայկական բռնցքամարտի կողքին»,- նշված է Գևորգյանի տարածած հայտարարության մեջ։ Անկախ երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներից պետք է արձանագրենք, որ հայկական բռնցքամարտին այլևս պառատկտված չէ։ Օլիմպիական խաղերին ընդառաջ ունենք միասնական համակարգ, միասնական բռնցքամարտի ֆեդերացիա։

«Ես գոհ եմ ընտրությունների արդյունքից: Սա բռնցքամարտի միասնակությունը ապացուցող ընտրություն էր: Այսուհետև միասին համախմբված ենք աշխատելու բռնցքամարտը մեր երկրում զարգացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Հովսեփյանը: Խոսելով նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում հնարավոր ուղեգրերի մասին՝ վերջինս շեշտեց, որ ինքը դեռևս 4-5 քվոտայի հույս ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում