Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ադրբեջանի պահվածքը սարսափելի է․ Կարծում եմ՝ բանակցային գործընթացը կվերսկսվի․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, մայիսի 9-ին որևէ միջոցառում նախատեսվո՞ւմ է Արցախում, թե ոչ, և արդյոք նախատեսված է այդ միջոցառումներին խաղաղապահների մասնակցությունը:

-Ես չեմ կարող ասել՝ ինչ միջոցառումներ են լինելու, որովհետև ԱԳՆ-ն դրանով չի զբաղվում, բայց այդ տոնը եղել է, կա և կմնա: Մայիսի 9-ը մեզ համար կարևորագույն օրերից մեկն է: Ընդհանրապես հաղթանակները վաղեմություն չունեն: Անկախ ամեն ինչից մենք պարտավոր ենք հիշել, փայփայել այդ օրը: Դա մեծագույն օրերից մեկն է մեր պատմության մեջ, և ոչ միայն մեր պատմության մեջ: Վերջ տրվեց ֆաշիզմին, ազատագրվեց մեր Շուշին: Այս ամենը մենք պարտավոր ենք հիշել, եթե չհիշենք, չփայփայենք, չարժևորենք մեր հաղթանակները, մենք դատապարտված ենք լինելու պարտությունների:

-Վերջին շրջանում ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված քայլերն ինչպե՞ս եք գնահատում՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Կարծում եք՝ որոշակի աշխուժացո՞ւմ է նկատվում:

-Ես կարծում եմ, որ համանախագահների եռանախագահությունը որպես ինստիտուտ կա և կմնա, որը պետք է ջանքեր գործադրի համապարփակ կարգավորման հասնելու ուղղությամբ:

-Կարծում եք՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՎրոպան վերջին շրջանում բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այդ ուղղությամբ:

-Մենք տեսնում ենք, որ իրավիճակն այնպիսին է, որ բանակցային գործընթացը կարծես թե շատ պասիվ փուլում է, ինչն ինչ-որ տեղ նաև օբյեկտիվ բնույթ ունի, քանի որ պատերազմը նոր է վերջացել, նոր իրավիճակ է, նոր ռազմաքաղաքական հավասարակշռվածություն է, պետք է դրան ինչ-որ տեղ հարմարվել, պետք է հարմարվի նաև բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն ձևաչափն է, որը մեզ համար ընդունելի է, ընդունելի է եռանախագահող երկրների համար, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Նրանք նաև գերտերություններ են, նրանք նաև ունեն կենսական շահեր մեր տարածաշրջանում: Հետևաբար բանակցային գործընթացն, ինձ թվում է՝ կվերսկսվի:

-Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերում շրջանառվեց տեղեկություն, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությամբ: Ի՞նչ նախաձեռնություն դա կարող է լինել, ի՞նչ է ձեզ հայտնի:

-Դեռևս պաշտոնական հայտարարություն չի հնչել: Կհնչի, կտեսնենք, բայց եթե նման հայտարարություն լինի, դա կլինի ուղղված խաղաղ կարգավորմանը, ուժի չկիրառմանը և այլն: Ինձ թվում է, որ այդ գաղափարները լինելու են առանցքային:

-Իսկ Արցախի խնդիրը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում, երբ անընդհատ Ադրբեջանի կողմից ոչ համարժեք արձագանք է լինում այդ ձևաչափի վերականգնման հետ կապված:

-Գիտեք, Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է, խոչընդոտում է, բայց եթե լինեն համակարգված, կոնսենսուսի հիման վրա որոշումներ, կարծում եմ՝ Ադրբեջանը չի կարող հաշվի չառնել այդ բանը: Իհարկե, Ադրբեջանի պահվածքը սարսափելի է, որովհետև շարունակում է մշակութային ցեղասպանությունը, պատմական ազգային լանդշաֆտների փոփոխությունը, քանդում, ավերում է ամեն ինչ, սպառնում է Հայաստանին: Այս իրավիճակում շատ գործ կա անելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համար: Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, մարդասիրական իրավունքը, ֆաշիստական քաղաքականություն է վարում: Իսկ սա նշանակում է, որ երկար և ծանր աշխատանք է սպասվում նաև համանախագահ երկրներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում