Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ՀՀ-ն դիտարկում է երկիր մուտքը դարձնել հնարավոր նաև պատվաստվածների համար. ԱՆ-ն շրջանառում է նոր առաջարկ

Հայաստանը դիտարկում է երկիր մուտքը դարձնել հնարավոր նաև պատվաստումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. գործող կարգի համաձայն՝ ներկայում երկիր մուտքը թույլատրվում է 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխանով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ շրջանառության մեջ են դրել առաջարկություն, ըստ որի՝ Հայաստան եկող քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել նաև պատվաստված լինելու պարագայում:

«Դա չի նշանակում, որ եթե անձը պատվաստված է, ապա ինչպես ու երբ ցանկանա կարող է գալ, բնականաբար մենք առաջարկում ենք կոնկրետ պահանջներ: Մասնավորապես, անձը պետք է ստացած լինի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ու դրանից առնվազն երկու շաբաթ անցած լինի: Պահանջներից մեկն է նաև լինելու, որ պատվաստելու հանգամանքը հաստատված լինի համապատասխան փաստաթղթով՝ ստորագրությամբ ու կնիքով: Այսինքն՝ լինի այնպիսի փաստաթուղթ, ինչպես օրինակ պահանջվում է ՊՇՌ թեստի համար»,-ասաց Գայանե Սահակյանը:

Ներկայում առաջարկը շրջանառության մեջ է դրված և ակնկալվում է ստանալ տարբեր գերատեսչությունների կարծիքները: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացվել է արձագանք: Գերատեսչությունը շատ ողջունել է այս քայլը:

«Կարծում եմ, որ դա կօգնի մեր տնտեսությանը, զբոսաշրջությանը: Առաջարկն ամբողջացնենք ու ներկայացնենք գործադիրին, տեսնենք կառավարությունը կընդունի՞, թե ոչ: Ի դեպ, ասեմ, որ չկա միջազգային համընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինի այդ գործընթացը: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ու սահմանում: Կան երկրներ, որոնք գնում են այդ ճանապարհով օրինակ, Հունաստանը, Իսրայելը: Այդ երկրները կամ պահանջում են 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ թեստ կամ պատվաստում»,-ասաց Գայանե Սահակյանն՝ ընդգծելով, որ «կամ-կամ»-ի սկզբունքը նաև Հայաստանում է լինելու: Պատվաստված լինելու պահանջը չի կարող պարտադիր լինել: Ի վերջո, ամբողջ աշխարհում բավարար քանակով պատվաստանյութեր չկան: Եթե մարդը կարողացել է պատվաստվել ու ունի իր մոտ համապատասխան փաստաթուղթը, ապա երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ հետո, ներկայացված առաջարկության պահանջներին համապատասխան կարող է մուտք գործել Հայաստան: Եթե չունի, ապա այդ դեպքում 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստով կարող է գալ:

Գայանե Սահակյանը նշեց, որ մուտքի պարագայում պատվաստման հանգամանքը հաշվի առնելը Եվրամիությունը նույնպես քննարկում է, դիտարկվում է միանսական հարթակ ստեղծելու հարցը: Ռուսաստանում էլ նման քննարկումներ կան, բայց դա, ըստ Գայանե Սահակյանի, շատ նախնական է, հստակեցումների համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարցին, թե արդյոք մուտքի պարագայում պատվաստման հանգամանքը հաշվի առնելու դեպքում կոնկրետ պատվաստանյութի պահանջ նշվում է, Գայանե Սահակյանը նշեց, որ կոնկրետ պատվաստանյութով պատվաստած լինելու պահանջ չկա:

Ներկայում գործող կարգի համաձայն, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացումից։ COVID-19-ի թեստի բացասական պատասխանը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը թե ՀՀ, թե օտարերկրյա քաղաքացիները կարող են ներկայացնել նաև Հայաստան ցամաքային հատվածու գալու ժամանակ (սահմանը բաց լինելու պարագայում): Եթե անձը հասել է օդանավակայան կամ սահմանային անցման կետ ու չունի նման սերտիֆիկատ, ապա որոշմամբ նախատեսվում է տեղում իրականացնել նմուշառում, այնուհետև կազմակերպել ինքնամեկուսացում, մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Բացասական պատասխանի դեպքում ինքնամեկուսացումից անձը դուրս է գալիս, դրականի դեպքում անցնում բժշկական հսկողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում