Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Բայդենը տվեց հայկական հարցի նոր փուլի մեկնարկը

ԱՄՆ նախագահի պատմական ակտից՝ հայերի ցեղասպանության ճանաչումից հետո ոգևորությունից բացի, հայկական շրջանակում հնչում է երկու հարց՝ ինչ ենք անում հետո, ինչ է սա նշանակում մեզ համար, ինչ կարող է տալ, ինչի կարող է բերել: Այս հարցերը չունեն միարժեք պատասխան, այն պարզ պատճառով, որ մենք ըստ էության գտնվում ենք մի պատահական փուլի ավարտի և մեկնարկի սահմանագծում: Այսինքն, չունենք միարժեք իրավիճակ, չունենք միայն ավարտ, այլ նաև սկիզբ: Առավել ևս, որ դրա մասին բավականին թափանցիկ ակնարկներ կան նաև ապրիլի 24-ի առիթով նախագահ Բայդենի ուղերձում: Դրանում արձանագրելով ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ նախագահը նաև հիշատակում է ԱՄՆ հայ համայնքին, ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների դերը ԱՄՆ հարստացման գործում, միաժամանակ նշելով, որ դրանով հանդերձ նրանք չեն մոռացել այն ողբերգությունը, որ ապրել են իրենց հայրենիքում: ԱՄՆ նախագահի այս հիշատակումը, ԱՄՆ-ը հարստացնելու գործում ներգաղթյալների լումայի արձանագրումը թերևս բոլորովին պատահական չէ, կամ ընդամենը ուղերձի տեքստային ոճ և բառակազմություն չէ:

ԱՄՆ նախագահի խոսքի տողատակում ըստ ամենայնի ակնարկն է հայության ոչ միայն հայրենազրկման, այլ նաև ունեզրկման: Եվ արձանագրելով հայ ներգաղթյալների լուման ԱՄՆ հարստացման գործում, նախագահ Բայդենն ըստ ամենայնի ակնարկում է ԱՄՆ պարտքի զգացումը՝ իրենց հայրենիքում ունեզրկված հայերի և նրանց սերունդների նկատմամբ: Իսկ դա թերևս բավականին թափանցիկ ակնարկ է հատուցման իրավունքի առնչությամբ, որ ունեն ներգաղթյալներն ու նրանց սերունդները: Ընդ որում հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը շեշտում է՝ հայերը չեն մոռացել իրենց հետ կատարված ողբերգությունը, և ԱՄՆ-ն հաստատում է այդ պատմությունը, այսինքն հաստատում է իրավունքը: Այդ հանգամանքը թերևս որոշակի պատասխան է նաև առ այն, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարող է լինել Միացյալ Նահանգներում հայության իրավունքի իրացման հիմք: Ու, թեև խոսքը կվերաբերի Նահանգների իրավական կամ դատաիրավական համակարգում իրացմանը, այդուհանդերձ ԱՄՆ համաշխարհային ազդեցությունը խոսում է այն մասին, որ այդ հանգամանքը լինելով ներքին շրջանակի, այդուհանդերձ կարող է խաղալ էական դեր ընդհուպ միջազգային քաղաքականության մասշտաբում: Միևնույն ժամանակ, այստեղ պետք չէ պատրանք, թե հատուցման խնդիրը շաբաթների, ամիսների կամ անգամ տարիների հարց է: Սա գուցե տասնամյակների խնդիր է, որը սակայն ներկայումս ստանում է մեկնարկային լուրջ խթան և սրանով է նաև, որ ավարտելով պատմական մի փուլ՝ պայքար թիվ մեկ կամ միակ գերտերության ճանաչման համար, մտնում ենք նոր փուլ՝ իրավական հիմքի ստեղծումով հատուցման գործընթացի առավել առարկայացման փուլ: Սա լրջագույն իրավա-քաղաքական բաղադրիչ է, որն առաջին հերթին իհարկե լինելու է խաղաքարտ ԱՄՆ ձեռքին, բայց նաև էական հնարավորություն հայկական քաղաքականության համար, եթե այն վերջապես դուրս գա ներքին գզվռտոցի գավառական շրջանակից և լրջագույն վերբեռնման ենթարկվի Հայաստան-Սփյուռք ձևաչափում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում