Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցերի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի. Spiegel

Գերմանիայի կառավարությունը երկրի բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով ապահովելու հարցերի հատուկ լիազոր ներկայացուցիչ նշանակելու որոշում է ընդունել: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը:

Պատճառը, ինչպես գրում է Der Spiegel-ը, վերջին մի քանի շաբաթում պատվաստանյութերի արտադրությունը բազմիցս ընդհատվելը և դրա հետևանքով պատրաստուկների մատակարարումների ուշացումներն են:

Նոր պաշտոնը կզբաղեցնի Քրիստոֆ Կրուպը՝ Անշարժ գույքի դաշնային գործակալության վարչության մամուլի քարտուղարը: Նրա առաջնային պարտականությունների մեջ կմտնի պատվաստանյութեր արտադրողների հետ կապի պահպանումը և արտադրական կարողությունների մեծացման գործում նրանց օգնության ցուցաբերումը: Բացի դրանից, հրատարակության տվյալներով՝ հատուկ ներկայացուցիչը պետք է երաշխավորի, որ ընկերությունները ապահովված լինեն պատվաստանյութերի արտադրության համար հումքի բավարար քանակով, և որ պատրաստուկների մատակարարումներն իրականացվեն առանց ընդհատումների: Սպասվում է, որ Կրուպը գործին ձեռնամուխ կլինի արդեն մարտի 1-ին:

Նա կենթարկվի ԳԴՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերին:

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է դեկտեմբերի վերջին: Ներկայումս պատվաստում է ստացել բնակչության ընդհանուր թվի ավելի քան 3,5 տոկոսը: Այժմ երկրում օգտագործվում են BioNTech – Pfizer կոնսորցիումի մշակած պատվաստանույթը, Moderna և AstraZeneca ընկերությունների պատրաստուկները: Փետրվարի 17-ին ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանն ընդգծել է, որ երկրում COVID-19-ի դեմ պատվաստումը մնում է կամավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում